«Հայգազարդ»-ը Սերգո Կարապետյանի գործարանից փայ է ուզում

«Հայգազարդ»-ը Սերգո Կարապետյանի գործարանից փայ է ուզում

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Նոյեմբերյանի նստավայրում, դատավոր Արման Կուրեխյանի նախագահությամբ, օգոստոսի 18-ից սկսվել է Այրումի պահածոների գործարանի դեմ «Հայգազարդ» ՓԲԸ-ի հայցով դատավարությունը:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ «Հայգազարդը» հայց է ներկայացրել  համատեղ սեփականության գույքից բաժնի առանձնացման պահանջով:

Խորհրդային տարիներին հզոր Այրումի պահածոների գործարանը վերջին տարիներին փաստորեն չի գործում, արտադրանք չի թողարկում, հայտնվել է  դժվարին կացության մեջ:

2012թ. տեղեկացրել ենք, որ Այրումի պահածոների գործարանի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է «Արտֆուդ» ընկերությանը, գյուղնախարար (այժմ՝ նախկին) Սերգո Կարապետյանին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք