Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիմ եղբայրների հերոսները Թումանյանի թանգարանում են

Հոկտեմբեր 01,2016 16:32

Հովհաննես Թումանյանի թանգարանում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Գյոթե-ինստիտուտի կազմակերպած «Հեքիաթների աշխարհում» ինտերակտիվ ցուցահանդեսի բացումը: «Հեքիաթների աշխարհում» ցուցահանդեսը Գյոթե-ինստիտուտի նվերն է  Հ. Թումանյանի թանգարանին, և բացման հետ միասին տեղի ունեցավ հանձնման հանդիսավոր արարողությունը:

Կազմակերպիչների հավաստմամբ` ցուցահանդեսը հետաքրքիր կլինի ոչ միայն երեխաներին, գերմաներեն լեզվիմասնագետներին, այլև ճարտարապետությամբ, դիզայնով զբաղվողների համար:

«Հեքիաթների աշխարհում» ցուցահանդեսը աշխարհի մի շարք երկրներում ներկայացվելուց հետո ապրիլից Հայաստանում է: Սկզբում ցուցահանդեսը հյուրընկալվել է Ճամբարակի Թիվ 1 դպրոցում, որը Գյոթե Ինստիտուտի գործընկեր դպրոցներից է, իսկ հիմա այն արդեն Երևանում է՝ Հ. Թումանյանի թանգարանում, որտեղ էլ հիմնովին կմնա՝ որպես Գյոթե Ինստիտուտի նվեր:

cucahandes

Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի խոսքով` ամենևին էլ պատահական չէ, որ հենց իրենց թանգարանն են հարմար գտել այս ցուցահանդեսը կազմակերպելու համար, ու հեքիաթների թափառող հերոսները Գերմանիայից՝ Գրիմ եղբայրների հայրենիքից բերել են Թումանյանի հայրենիք:

Հայտնի է, որ Հ. Թումանյանը Գրիմ եղբայրների հեքիաթների լավագույն թարգմանիչն է: 1812 թ. Առաջին գերմաներեն հրատարակությունից   101 տարի անց`1913-ին,  նաձեռնարկեց 9 հեքիաթի թարգմանությունը և այդ ամենն արեց բացառիկ տաղանդով:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը կարևորեց այսօրինակ ինտերակտիվ ցուցահանդեսների կազմակերպումը, քանի որ ներկայումս դասական ցուցահանդեսների կողքին կարիք կա նոր մոտեցումների:

Ցուցահանդեսի բացմանը հանդես եկավ նաև գերմանական «Գալի» ինտերակտիվ թատրոնը:

Հովհաննես Թումանյանի թանգարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31