Լրահոս
Օրվա լրահոսը

Շղթայական ավտովթար Արշակունյաց պողոտայում. shamshyan.com

Հոկտեմբեր 11,2016 10:55

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի թիվ 32 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի բնակիչ, 22-ամյա Միքայել Աղաջանյանի վարած Nissan մակնիշի 10 ՏN 777 համարանիշի և Արարատի մարզի Դիմիտրով գյուղի բնակիչ, 22-ամյա Արթուր Զաքարյանի վարած Mercedes մակնիշի 11 TT 012 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Nissan-ը բախվել է մայթեզրի թույլատրելի հատվածում կայանված Արշակունյաց պողոտայի բնակիչ, 30-ամյա Սերգեյ Քարամյանի կողմից վարվող Mercedes մակնիշի 34 RC 215 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև՝ Արշակունյաց պողոտայի բնակիչ, 29-ամյա Դավիթ Մանուկյանի կողմից վարվող, թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 35 ՍT 585 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև՝ Արշակունյաց պողոտայի բնակիչ, 25-ամյա Վլադիմիր Տեր-Կյուրեղյանի կողմից վարվող, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota մակնիշի 81 OD 818 համարանիշի ավտոմեքենային և Երևան քաղաքի Ֆուչիկի 2-րդ նրբանցքի բնակիչ, 30-ամյա Սուրեն Զախարյանի կողմից վարվող, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 01 ՏZ 070 համարանիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Մ. Աղաջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.comի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31