Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ նկատի ուներ Տեր-Պետրոսյանը՝ ընտրական բարեփոխումները թատերականացված որակելով. Զուրաբյանի պարզաբանումը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 17,2016 13:29

Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց մեր հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Կենտրոնական բանկի արձագանքը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ մեզ սպառնում է տնտեսական աղետ՝ թաքնված դեֆոլտ:

Հիշեցնենք, որ ԿԲ-ն ասել էր, որ Հայաստանը ժամանակին կատարում է իր պետական պարտքային պարտավորությունները՝ առանց որեւէ խոչընդոտի եւ ապագայում չի նշմարվում որեւէ ռիսկ, որ ՀՀ-ն չի կարողանա կատարել իր պարտավորությունները:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ԿԲ-ի արձագանքին արձագանք եղավ Արման Մուսինյանի կողմից, ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ: Մեր դիտարկմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ հայտարարությունը միանշանակ չընդունվեց, քննադատություններ եղան, որ դա ներդրումների վրա կազդի՝ Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Իսկ դուք գիտե՞ք Տեր-Պետրոսյանի որեւէ ելույթ, որն ընդունվել է միանշանակ մեր հանրության կողմից: Ես չեմ հիշում»:

Լեւոն Զուրաբյանը չցանկացավ մեկնաբանել, թե ում էր ուղղված առաջին նախագահի այդ ուղերձ-զգուշացումը:

Թե ինչու է Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրական գործընթացը համարում թատերականացված՝ ԸՕ վերջին համաձայնություններից հետո՝ Լեւոն Զուրաբյանը պարզաբանեց. «Նա մտադրություն չուներ խոսել այն համաձայնագրի մասին, որը ձեռք է բերվել 4+4+4 ձեւաչափին: Իր ասածը վերաբերվում էր բացառապես ԿԸՀ-ի վարկաբեկված կազմի նշանակմանը, ինչպես նաեւ Գյումրիում եւ Վանաձորում կեղտոտ ընտրությունների անցկացմանը, որոնք չեն նպաստում ընտրությունների նկատմամբ վստահության բարձրացմանը»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ «եթե կան միամիտներ, որոնք կարծում են, որ համաձայնագիր ստորագրելով՝ իշխանությունները այսուհետեւ լինելու են հրեշտակներ, որոնց միակ նպատակն է ՀՀ-ում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը, ես այդ բոլոր միամիտներին պատրաստ եմ հիասթափեցնել, նման բան չի լինի: Բոլորս էլ գիտենք, որ հրեշտակներ չեն: Դրան գնացել են, որովհետեւ եղել է լուրջ քաղաքական աշխատանք եւ ճնշումներ ընդդիմության, միջազգային հանրության կողմից»:

Հարցին, երբ դեֆոլտի ի՞նչ նախանշաններ կան՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Բոլորն էլ գիտեն, որ բյուջեում փող չի հավաքվում, գիտեն, որ արդեն բյուջեի 10 տոկոսը գնում է պետական պարտքի սպասարկմանը, շատ շուտով այդ թիվը լինելու է մինչեւ 30 տոկոս: Մենք ունենք մի երկիր, որտեղ պետական պարտքը 10 մլրդ դոլարանոց ՀՆԱ-ի պայմաններում հասել է 6 մլրդ դոլարի: Զարգացման որեւէ միտում չկա: Չկա որեւէ նախադրյալ, որն այդ դինամիկան կշրջեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31