Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե լինի ագրեսիա, մենք ուժգին հակահարված ենք տալու». Դավիթ Բաբայան

Հոկտեմբեր 18,2016 18:30

«Եվ ամեն ինչ անելու ենք, որ երկարատեւ ռազմական գործողությունները տեղափոխվեն Ադրբեջանի խորքերը»,- պնդում է Դավիթ Բաբայանը

«Բլից կրիգ, սա է ագրեսորի էությունը: Երկարատեւ պատերազմի պատրաստվում է  պաշտպանվող կողմը: Մենք որեւէ ձեւով չենք ասել, որ պատրաստվում ենք հարձակվել կամ թե ագրեսիվ քաղաքականություն ենք վարում: Բայց դա չի նշանակում, որ անտեսում ենք ադրբեջանական վտանգը, որովհետեւ այդ պետությունը նացիստական է, ագրեսիվ է, հակահայկական է: Ամեն պահի կարող է դիմել սադրիչ գործողությունների…եթե լինի ագրեսիա, մենք ուժգին հակահարված ենք տալու եւ ամեն ինչ անելու ենք, որ երկարատեւ ռազմական գործողությունները տեղափոխվեն Ադրբեջանի խորքերը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պնդումներին, թե Ադրբեջանը պատրաստվում է երկարատեւ պատերազմի՝ պարոն Բաբայանը շարունակեց. «Եկեք մի հատ մտածենք՝ որն է երկարատեւ պատերազմը, եւ երբ է պետությունը պատրաստվում երկարատեւ պատերազմի:

Կա՞ արդյոք պատմության մեջ մի նախադեպ, երբ ագրեսորը պատրաստվում է պատերազմի, ագրեսորը երբեւիցե չի պատրաստվում երկարատեւ պատերազմի, որովհետեւ ագրեսորը ցանկանում է, որ պատերազմը շուտափույթ վերջանա, հարձակվի, գրավի հակառակորդին սեղմ ժամկետներում: Որեւէ ագրեսոր պետություն չի պատրաստվում երկարատեւ պատերազմի, որ իր բնակչությունը շատ զրկանքներ չկրի»:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նաեւ պնդում է, որ Ադրբեջանը գործարաններ է կառուցում հրթիռներ արտադրելու, արկեր արտադրելու, իրենց երկաթուղու խնդիրն են լուծում: Ադրբեջանը գնում է պատերազմի՝ լայնամասշտաբ ու երկարատև, պարզապես մենք չենք ուզում դա ճիշտ վերլուծել», իսկ Դավիթ Բաբայանը չհամաձայնելով այս դիտարկումներին՝ իր դիտարկումները ներկայացրեց. «Ես խիստ կասկածում եմ, որ Ադրբեջանը ի վիճակի է ստեղծել հրթիռներ, առավել եւս, որ դրանք  լինեն որակյալ: Նրանք չունեն այդ ներուժը: Ավելի էժան է գնել այդ զենքերը տարբեր պետություններից, քան արտադրել, ինչի համար պատրաստել, եթե չունեն ոչ գիտական, ոչ տեխնիկական ներուժը: Նրանց պատրաստած հրթիռները 100 % զիջելու են կայացած ռազմաարդյունաբերություն ունեցող երկրների արտադրանքին: Թող արտադրեն, ավելի լավ, այդ հրթիռների մեծ մասն ընդհանրապես  պիտանի չի լինելու օգտագործման համար եւ կրկին ծախսեր ու իրենց համար դա մեծ բեռ է լինելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31