Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկանդերը թռիչքի ընթացքում հետագիծը փոխում է ու հնարավոր չէ կռահել՝ որտեղ կարող է ընկնել». Արտավազդ Յաղմուրյան

Հոկտեմբեր 21,2016 20:33

«Իսկանդերները Ադրբեջանին վախենալու ու մտորելու տեղիք պետք է տան: Իսկանդերի հասցրած ավերածությունների մասշտաբը պատկերացնելու համար ներկայացնեմ օրինակ. 152 մմ տրամաչափով հրանոթից արձակված մեկ արկը կշռում է 54 կգ, որով հնարավոր է ավերել մի ամբողջ ինժեներական կառույց»,- մեր հարցին, թե հնարավոր լայնամասշտաբ գործողություններ սկսելու դեպքում Իսկանդերները Ադրբեջանի համար զսպող հանգամանք կդառնա՞ն, պատասխանեց ՀՀ ԶՈՒ Հրթիռային զորքերի եւ հրետանու վարչության շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արտավազդ Յաղմուրյանը:

Head of the Armed Service Operation and Planning Division of the RA Armed Forces, Colonel Zorayr Gabrielyan and deputy chief of staff of the Armed Forces' Missile Troops, Colonel Artavazd Yaghmuryan are guests in Armenpress press club

Նրա խոսքով, «Իսկանդեր­ը»  գործնականում հայտնաբերել ու խոցել հնարավոր չէ:

ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության զրահատանկային ծառայության շահագործման եւ պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանն էլ  շարունակեց, թե ՌԴ-ն որեւէ տեխնիկական միջոց չունի զենքերի կիրառումը սահմանափակելու համար. «Պայմանավորվածության համաձայն չունենք սահմանափակումներ կիրառելու համար»:

Head of the Armed Service Operation and Planning Division of the RA Armed Forces, Colonel Zorayr Gabrielyan and deputy chief of staff of the Armed Forces' Missile Troops, Colonel Artavazd Yaghmuryan are guests in Armenpress press club

Հաջորդ հարցին՝ ինչքանով է հավանական Իսկանդերների երբեւէ կիրառումը, օրինակ` հայտնի է՝ փոքր մարտերի ընթացքում դրանց կիրառումը հնարավոր չէ, պարոն Գաբրիելյանը պատասխանեց. «Այդ զենքը հնարավորություն է տալիս նույնիսկ փոքր գործողությունների ժամանակ կիրառել, եթե դրա անհրաժեշտությունը կա: Կետային հարված հասցնելը հնարավորություն է տալիս խուսափել մեծ զոհերից»:

«Երկաթե գմբեթը Իսկանդերին հակակշիռ չի կարող լինել, ուր մնաց խոցի»,- վստահեցրին փորձագետները:

«Իսկանդերն ունենալով խոցման մեծ արագություն՝ գործնականում հայտնաբերել ու խոցել հնարավոր չէ: Երկաթե գմբեթը հիմնականում նախատեսված է արաբական կողմից ինքնաշեն տարբեր տեսակի հրթիռներից պաշտպանվելու համար: Իսկանդերը իր թռիչքի ընթացքում հետագիծը փոխում է ու հնարավոր չէ կռահել՝ որտեղ կարող է ընկնել, բացի հարձակվողից որը ծրագրավորել է: Երկաթե գմբեթը, երևի, արդյունավետ միջոց է, բայց  ոչ լայնամասշտաբ գործողությունների համար, նրա շառավիղը հիմնականում 70 կմ է, Իսրայելն իր համար է ստեղծել, իրեն ձեռք է տալիս»,- հավելեց պարոն Յաղմուրյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31