Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աֆրիկյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից

Հոկտեմբեր 24,2016 22:22

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 24-ին որոշում է ընդունել Արթուր Աֆրիկյանին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքից, որոշման մեջ նշված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արթուր Աֆրիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31