Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադական «Մոլինարի» լարային քառյակը գուցե համագործակցի հայ երաժիշտների հետ

Նոյեմբեր 29,2016 22:44

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ կանադական «Մոլինարի» լարային քառյակի համերգը:

Քառյակը իր երաժշտացանկում հատուկ ուշադրություն էր դարձրել նաեւ հայ երաժշտությանը: Համերգի ժամանակ հիմնականում հնչեց կանադահայ կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանի  ստեղծագործություններից: Պետրոս Շուժունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս քառյակը անցած տարի Մոնրեալում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով կատարել է 4 հայ երգահանների գործեր, որի շնորհիվ օտարերկրյա հանդիսատեսը ծանոթացել ու բարձր է գնահատվեց այն: «2013 թվականին, երբ որ կանգնած էի Նորավանքի առջեւ ինձ վրա այն մեծ տպավորություն թողեց եւ իմ 4 քառյակները նվիրեցի Նորավանքին: Այն կատարվել եւ ձայնագրվել է «Մոլինարի»-ի կողմից:

Դրանից հետո կարիք կար գալ Հայաստան եւ այդ քառյակները այստեղ կատարել»,- նշեց ծնունդով Գյումրեցի Պետրոս Շուժունյանը, որը արդեն 40 տարի է ապրում եւ ստեղծագործում է Կանադայում: Քառյակի հիմնադիր եւ ջութակահար Օլգա Ռանզենհոֆերն էլ նշեց, որ այսօր հանդիպել են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնի ուսանողների հետ, որից շատ տպավորված էր: Նա ասաց, որ  հնարավոր է հետագայում բավականին հաջող համագործակցություն ունենան նրանց հետ:

hamerg1

1997 թվականին ստեղծված «Մոլինարի» լարային քառյակը իր ստեղծման օրից ստանձնել է 20-21-րդ դարերի լարային քառյակի ստեղծագործություններ կատարելու, ինչպես նաև երիտասարդ երաժիշտներին կրթելու առաքելությունը: Անվանի քառյակը արժանացել է բազմաթիվ մրցանակների: «Մոլինարի» լարային քառյակի կազմում են`  ջութակահարներ  Օլգա Ռանզենհոֆերը և Ֆրեդերիկ Բեդնարզը, ալտահար Ֆրեդերիկ Լամբերը և թավջութակահար Պիեռ-Ալեն Բուվրետը:

Նշենք, որ վաղը՝  նոյեմբերի 30-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կկայանա «Մոլինարի» լարային քառյակի հայաստանյան երկրորդ համերգը, իսկ մինչ համերգը վարպետության դասեր կլինեն նաեւ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում:

tavjutakahar

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930