Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ կառավարության 83,5 հազար դոլարանոց նվերը Գյումրիին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբեր 02,2016 18:45

ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը 83,5 միլիոն դրամ է հատկացրել Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը վերականգնելու, ամրակայելու ու «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ից ժամանակավորապես Գյումրու դրամատիկական թատրոն տեղափոխելու համար։ Նշենք, որ այս վայրն այնքան էլ հարմարավետ չէ որմնանկարի համար ու շատ ավելի համար տեղ են փնտրում։

Այսօր ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն ու  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը  Հակոբ Հակոբյանի փրկված որմնանկարի ֆոնին ասուլիս տվեցին։ ԱՄՆ դեսպանը հպարտությամբ նշեց, որ ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը նոր շունչ ու նոր կյանք տվեց Հակոբ Հակոբյանի որմնանկարին։ «Այժմ Հակոբ Հակոբյանի այս ստեղծագործությունը վերստին ներկայանում է Հայաստանի բնակիչներին, քաղաքացիներին, առաջնորդներին, նրանք կիմանան նրա պատմությունը, միգուցե սա ոգեշնչի, որ կերտեն նորանոր ստեղծագործություններ»,-ասաց դեսպանը։

img_4906 img_4913 img_4916 15320252_1526386567403290_1352828850_n

Նա նաև ասաց՝ սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջինն է, որ ԱՄՆ կառավարությունը իր ներդրումն է ունենում Հայաստանի արժեքավոր մշակութային գանձերի պահպանմանը։ Դեսպանը հիշեցրեց, որ 2005 թվականից ի վեր ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը ֆինանսավորել է տասնյակ ծրագրեր։ Նա հիշեցրեց անցած տարի դարձյալ իրենց ֆինանսավորմամբ վերականգնված ու Գյումրու երիտասարդական պալատ տեղափոխված Ռաֆայել Աթոյանի «Ջաղացի ճանապարհին» որմնանկարի մասին։ ԱՄՆ դեսպանը նաև ասաց, որ ԱՄՆ կառավարությունը 450 հազար դոլար կտրամադրի Մեղրու «Սուրբ Հովհաննես» եկեղեցու վերանորոգման աշխատանքների համար։

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ, շնորհակալություն հայտնելով դեսպանին, նշեց, որ Հակոբ Հակոբյանի որմնանկարի վերականգման  ու տեղափոխման համար ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը հատկացրել է  83,5 հազար դոլար։ Նախարարը դեսպանին որմնանկարի պատկերով հուշանվեր նվիրեց։  «Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել նաև առարկայական նվերով, ամբողջ ընթացքում դեսպանը նայում էր, թե ինչո՞ւ է պիցցայի տուփը դրված սեղանին, ներսում հուշանվեր է, որմնանկարի պատկերով մի ափսե», ասաց նախարարը։ Դեսպանն  էլ խոստացավ  այն մշտապես տեղադրել իր գրասենյակում։

«Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ  Արման Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր լուրջ  խնդիր է շենքերի հարցը․չկան հարմարավետ կառույցներ, որտեղ վերականգնելուց հետո տեղադրեն որմնանկարները։ Վերջինս բացառեց Հակոբ Հակոբյանի որմնանկարի մայրաքաղաք տեղափոխումը։ Մինաս Ավետիսյանի որդին ասաց, որ  Գյումրիին պատկերասրահ է անհրաժեշտ, որպեսզի այնտեղ հավաքվեն բոլոր որմնանկարները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031