Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանց կյանքն արդեն անցնում է սպորտի ռիթմով (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 03,2016 16:58

«Ինչ սկսվել են այս մասսայական մարզումները, ամեն շաբաթ օրը գալիս եմ: Ուզում եմ առողջ լինել, մարմիս սլացիկ պահել: Այս ընթացքում շատ բան է փոխվել իմ առօրյայում: Ամբողջ շաբաթվա ընթացքում օդի պես թեթեւ եմ զգում, հոգնել չկա ու տրամադրությունս միշտ բարձր է: Կոչ եմ անում, որպեսզի բոլորը միանան մեզ: Վստահ եմ՝ չեն զղջա», – ասում է Լանա Եղիազարյանը:

sport1

«Երկրորդ պարապմունքից գալիս եմ: Նպատակս առողջ ապրելակերպն է: Նախկինում զբաղվել եմ սուսերամարտով, երկու անգամ եղել Հայաստանի չեմպիոն: Բայց մեծ սպորտը թողնելուց հետո մի տեսակ «փակվել էի»: Հիմա լրիվ այլ վիճակ է: Աշխատում եմ ինձ վրա, զգում գրեթե այնպես, ինչպես ակտիվ սպորտի տարիներին: Ի դեպ, հաճախում եմ բալիկիս հետ: Նա նույնպես հաճույքով է մարզվում: Բոլորս շատ ուրախ ու արդյունավետ ժամանակ ենք անցկացնում միասին: Շնորհակալ եմ կազմակերպիչներին», – ավելացնում է Լիլիթ Գալստյանը:

sport2

«Կյանքը՝ սպորտի ռիթմով» մասսայական-առողջարարական միջոցառումը արդեն կայացած նախաձեռնություն է, որին չխանգարեցին ոչ ցուրտ եղանակը, ոչ քամին, ոչ անձրեւն ու ձյունը: Արդեն ձեւավորվել է մշտապես մարզվողների մի մեծ խումբ, որը, վստահաբար, կբազմապատկվի գարնան գալուն պես:

Ծրագիրը կազմելիս, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ու Հայաստանի աէրոբիկայի եւ ֆիթնեսի ազգային ասոցիացիան նպատակ ունեին առողջ ապրելակերպը երիտասարդության եւ միջին տարիք ունեցողների շրջանում տարածել: Բայց երբ ստացվեց այնպես, որ շատերը գալիս էին իրենց երեխաների հետ, նոր իրավիճակ առաջացավ ու որոշվեց փոքրիկներին նույնպես ներգրավել մարզումների մեջ: Նրանց համար անմիջապես կազմվեց խաղային տարրերով շարժողական վարժությունների հատուկ համալիր, ինչի արդյունքում այսօր արդեն իրենց ծնողների հետ շաբաթը մեկ անգամ մարզվում են նաեւ փոքրիկները:

sport4 sport6 sport3

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031