Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ զեկույցը բացահայտում է այդ երկրի ՊՆ կեղծ հայտարարությունը. Ռազմինֆո

Դեկտեմբեր 22,2016 23:13

Ադրբեջանը ՄԱԿ է ներկայացրել իր կորուստների և «հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման» դեպքերի մասին հոկտեմբեր ամսվա զեկույցը, որտեղ որևէ մարտական կորուստի մասին տեղեկություն չկա: Սակայն հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր մեկ մարտական կորստի մասին:

Զեկույցը կարող եք ներբեռնել Ռազմինֆոյի կայքից:

Հոկտեմբերի 6-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ի երեկոյան «զինված ուժերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով» սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Մամեդով Սահիլ Սաբիր օղլուի (Məmmədov Sahil Sabir oğlu):

Սակայն նույն օրը ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «razm.infօ»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031