Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Մենք ստեղծել ենք մի համակարգ, որտեղ աշխատունակ մարդը ցանկություն չունի աշխատանք փնտրելու»

Դեկտեմբեր 29,2016 13:33

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստին մի շարք հանձնարարականներ տվեց: Մասնավորապես՝ նպաստների արդյունավետության եւ հասցեականության բարձրացման ուղղությամբ, ըստ վարչապետի, անհրաժեշտ են բարեփոխումներ անապահովության գնահատման համակարգում:

Կառավարության ծրագրի համաձայն, ինչպես ասաց վարչապետը, պետք է իրականացվի անապահովության գնահատման մոտեցումների եւ մեթոդաբանության արմատական վերանայում: Ընդ որում, սա պետք է արվի՝  հիմնվելով ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածությամբ ապահովելով,  անաշխատունակներին աջակցել սկզբունքային մոտեցումներ. «Հանձնարարում եմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ անապահովման գնահատման համակարգում ամեն գնով 30 միավոր ձեռք բերելու մղումը ապախթանելու եւ ընտանիքի առաջնային կարիքները հոգալու խթանելու ճիշտ համակարգ ձեւավորելու ուղղությամբ: Առողջապահության նախարարի հետ համատեղ առաջարկություն ներկայացնել անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահով ընտանիքներին տրամադրվող առողջապահական ծառայությունների հասանելիությունը եւ  հասցեականությունը մեծացնելու ուղղությամբ»:

Վարչապետը մարզպետներին էլ հորդորեց  քաղաքապետերի հետ անձնական վերահսկողության տակ վերցնել սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների կողմից սոցիալական նպաստների եւ օգնության նշանակումը: Մայրության նպաստների տրամադրման ուղղությամբ էլ վարչապետը հանձնարարեց ներկայացնել առաջարկություններ՝ նպաստների նշանակման եւ վճարման ընթացակարգերի կենտրոնացման վերաբերյալ:

Բժշկական հաստատությունների կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տրամադրման վերահսկողությունն էլ պետք է ուժեղացվի՝ հանձնարարեց  վարչապետը:

Կարեն Կարապետյանն անդրադառնալով մինչև երկու տարեկան երեխաների նպաստի նշանակման գործընթացին, կրկին հանձնարարական տվեց՝ «Կարծում եմ՝ հստակ ձեւակերպել ենք այն միջոցառումները, որով ակնկալում ենք շատ ավելի պարզեցված համակարգ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը չպետք է զբաղվի այն բաներով, որն ինքը կատարում է ավելի վատ, քան ուրիշները: Աշխատանքի զբաղվածության հարցով իրենք կատարում էին գյուղատնտեսական խնդիրներ, բիզնես խնդիրներ, ուսուցման: Այս բոլոր աշխատանքները պետք է լիազորել՝ համապատասխան դաշտը նշելով: Ռեալ ու պրինցիպիալ հանձնարարություն է: Մենք ստեղծել ենք մի համակարգ, որտեղ աշխատունակ մարդը ցանկություն չունի աշխատանք փնտրելու, ամեն կերպ փորձում է անապահովության դաշտում հայտնվի: Այդ իսկ պատճառով նպաստների թիվն աճում էր, փաստ չէր, որ հասնում էր նրանց, ով կարիք ուներ, և մենք դեմոտիվացնում էինք մարդկանց աշխատելու ցանկությունը կամ որոնելու»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031