Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ. Կապանի Բժշկական կենտրոնում ստուգումների արդյունքում որևէ խախտում չի հայտնաբերվել

Հունվար 18,2017 13:33

Կապանի Բժշկական Կենտրոնի աշխատակիցները դիմել են ՀՀ նախագահին «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սմբատ Օրբելյանին աշխատանքից ազատելու կապակցությամբ: Նամակում մասնավորապես ասված է.

«Ձեզ ենք դիմում Կապանում ստեղծված իրավիճակի հետ կապված: Վահե Հակոբյանի մարզպետ նշանակելուց հետո հույսեր էինք փայփայում առավել հանգիստ հետագա աշխատանքները կազմակերպելու մասով: Սակայն, ցավոք սրտի, մարզպետի գործողությունները կրում են դեստրուկտիվ բնույթ:

Մարզպետը փորձում է իր անձնական ամբիցիաները իրականացնել՝ օգտվելով իր պաշտոնից, հետապնդումներ է իրականացնում տարբեր անձանց նկատմամբ, ներառյալ Կապանի Բժշկական Կենտրոն ՓԲԸ տնօրինության և աշխատակիցների:

2016 թ. ավարտին և 2017 թ. սկզբին ցավոք մի շարք դեպքեր արձանագրվեցին, որոնցից մեկով հիմա ընթացքի մեջ է նախաքննությունը, իսկ մյուս երկուսով առերևույթ բացակայում է բուժանձնակազմի մեղավորությունը: Մարզպետարանի կողմից իրականացվել է ձևական քննություն (որի իրավասությունը, ի դեպ, Մարզպետը չունի), սակայն քննության արդյունքները որևէ կերպ չեն ներկայացվել համապատասխան անձանց, որևէ բացատրություն տալու (դեռ պարզ չի՝ ինչ հանգամանքների վերաբերյալ) հնարավորություն չի տրվել բժիշկներին, տնօրինեն, և դրանց հիման վրա տարբեր ասեկոսեներ են տարածվում քաղաքում:

Այսպես, 2017 թ. հունվարի 13 մարզպետի և մարզպետարանի աշխատակիցների կողմից անձամբ մարզպետարան են հրավիրվել առնչվող անձինք և հարազատները, որոնց թյուր տեղեկատվություն է տրամադրվել բժշկական կենտրոնի կողմից կոպիտ և ակնհայտ սխալ բուժում իրականացնելու վերաբերյալ, և ուղղորդել են հիվանդանոց՝ բժիշկներին և տնօրենին աշխատանքից հեռացնելու պահանջով: Նշված լարվածությունը բուժանձնակազմի համբերատար մոտեցման արդյունքում հնարավոր եղավ մեղմել և մարել, սակայն մարզպետարանի և անձամբ մարզպետի կողմից նշված անձանց կրկին հորդորներ են հետևել շարունակել պայքարը, քանի որ «Ղափանում բժիշկ չկա, բոլորը մսագործ են, գործից բան չեն հասկանում, հիմարների հավաքածու է» և նմանատիպ պնդումներով:

Ի դեպ, Կապանի Բժշկական կենտրոն ՓԲԸ-ում վերջին տարիներին պարբերաբար անցկացվել են մի շարք ստուգումներ, որոնցից վերջինը եղել է մարզպետի պահանջով նախորդ տարվա աշնանը, որոնց արդյունքում որևէ խախտում չի հայտնաբերվել: Չնայած դրան, ոլորտի մասնագետների պնդումներին, առողջապահության նախարարության հորդորներին, մարզպետը և մարզպետարանի մի շարք աշխատակիցներ միևնույնն է համոզված են, որ հիվանդանոցում տիրում է ոչ բարվոք վիճակ:

Ավելին, տարեսկզբին Կապանի պոլիկլինիկայի բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ, երբ քննարկման շրջանակներում բարձրաց բժիշկներից մեկի՝ ազատագրական պատերազմին ակտիվ մասնակցությունը՝ խնդրանքով վարչական գործընթացներում ոչ էական թերացմանը առավել մեղմ վերաբերվելու հորդորին, մարզպետը, ավելի քան 30 բժիշկների ներկայությամբ պնդեց, որ «հերիք է պատերազմի թեման բարձրացնեք, ի՞նչ եք արել որ, ձեր տանը դուք ու ղարաբաղցիները ապրել եք, ինչ պիտի անեիք որ, ոչ մի հերոսական բան չկա, հերոսները երևանցիներն ու լենինականցիներն են, որ եկել են Ձեր տունը պաշտպանել, թարգեք»:

Մեծարգո պարոն Նախագահ,

Խնդրում ենք Ձեր միջամտությունը, Սյունիքի մարզում բարոյահոգեբանական նորմալ վիճակը վերականգնելու գործում: Ստեղծված իրավիճակում, կարծում ենք, որ լարվածությունը լուծելու տարբերակը մարզպետի հրաժարականն է, և հեռացումը Սյունիքից: Սյունիքի և Ղարաբաղի հերոսները չեն կարող հաշտվել նման մոտեցման հետ:

 

Կապանի Բժշկական Կենտրոնի աշխատակիցներ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Ստորագրահավաքի անդամներին այլ կերպ չեմ կարող անվանել քան ՄԱՆԿԱՄԻՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031