Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան դժվար օրերին միշտ զգացել ենք սփյուռքի մեր հայրենակիցների աջակցություն. Արցախի Հանրապետության վարչապետ

Հունվար 23,2017 17:16

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 23-ին ընդունել է  Գերմանիայի  Բադեն Վյուրթենբերգ երկրամասի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանին:

Վարչապետը բարձր է գնահատել  հայ համայնքի  ծավալած ազգանպաստ գործունեությունը և շնորհակալություն հայտնել Արցախին օգնություն ցուցաբերելու համար:

«Ապրիլյան դժվար օրերին միշտ զգացել ենք սփյուռքի մեր հայրենակիցների աջակցությունը: Այդ օգնությունը լոկ սոցիալական խնդիրների լուծում չէր, այն առավել ևս հոգեբանական մեծ աջակցություն էր ողջ արցախահայության համար»,- նշել է կառավարության ղեկավարը և Տեր Տիրատուր քահանա Սարդարյանին հանձնել կառավարության շնորհակալագիրը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝  Տեր Տիրատուրը վարչապետին ներկայացրել է իրենց առաքելության մասին և հավելել, որ Արցախի անապահով ընտանիքներին համայնքի կողմից ցուցաբերվող աջակցությունը շարունակական է լինելու:

Հանդիպմանը ներկա էին ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար Սամվել Ավանեսյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը:

 

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031