«Գագիկ Ծառուկյանը ձայներ ու իր դիրքը փոշիացնող անձ չէ». Հակոբ Ավետիքյան

«Գագիկ Ծառուկյանը ձայներ ու իր դիրքը փոշիացնող անձ չէ». Հակոբ Ավետիքյան

Ռամկավար ազատական կուսակցությունը փետրվարի երկուսին մանրամասն կանդրադառնա առաջիկա ԱԺ ընտրություններին Ծառուկյան Դաշինքի հետ մասնակցելու որոշմանը: Այս մասին Aravot.am-ին ասաց կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը՝ առայժմ չցանկանալով հարցերին պատասխանել:

«Սպառիչ պատասխան կտանք փետրվարի երկուսին»,- ասաց պարոն Ավետիքյանը:

Մեր հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ Գագիկ Ծառուկյանը կարող է շրջադարձային պահին հետ քայլ անել, պարոն Ավետիքյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ նման բան չի լինի, որովհետեւ ինքը ցույց տվեց ու շարունակում է ցույց տալ, որ ինքը ձայներ ու իր դիրքը փոշիացնող անձ չէ»:

Պարոն Ավետիքյանի համար անհասկանալի է նախկին պաշտոնյաների ընդդիմադիր կեցվածքը. «Ինչ վերաբերում է մարդկանց, որոնք շատ բարձր պաշտոններ են զբաղեցրել ու նրանց քաղաքականություն գալուն՝ անշուշտ, նրանց իրավունքն է, բայց անհասկանալի է: Հատկապես խոսքը վերաբերում է ՊՆ նախկին նախարարին, զինվորական մարդ, ուղնուծուծով ռազմական միտք, որով նաեւ հաճախ հպարտացել ենք: Այնպես նվիրված եւ այլն, չգիտեմ՝ ինչ են անելու, ինչպես ու ինչի համար: Այս հարցերը միշտ ծագում են, պատասխանները ես դեռ չունեմ: Որպես լրագրող, որ հետեւել է քաղաքական զարգացումներին, կասեմ՝ մեր իրականության մեջ նման բաների հանդիպել ենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք