Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ում ավտոբուսը բախվել է բեռնատարին. բոլոր ուղևորները ՀՀ քաղաքացիներ են

Փետրվար 15,2017 21:44

Փետրվարի 15-ին, ժամը 17:05-ին ՌԴ ԱԻՆ ՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի (դաշնային) 1142 կմ-ին (Կուշևսկու շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ. Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող “Setra” մակնիշի АМ 97 РМ 999 պետհամարանիշով ավտոբուսը բախվել է “MAN” մակնիշի М613АН161 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային:

Ավտոբուսում եղել է 9 ուղևոր, որոնց թվում երեխաներ չեն եղել: Բոլոր ուղևորները ՀՀ քաղաքացիներ են:

ՃՏՊ-ի արդյունքում ավտոբուսի ուղևորներից տուժել են 2-ը՝ ՀՀ քաղաքացիներ՝ 1953 թ. ծնված Ռոբերտ Մելիքի Պետրոսյան և 1968 թ. ծնված Քյարամ Խդրի Մամոյան: Վերջիններս և բեռնատարի վարորդը տեղափոխվել են Կուշովսկայայի կենտրոնական հիվանդանոց: Զոհեր չկան:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728