Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ագրեսիվ դարձել սահմանին ականի պայթյունից հոգեկան առողջության խնդիրներ ունեցողը

Փետրվար 16,2017 16:14

Տավուշի մարզի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավանի բնակիչ, 1959թ. ծնված Խալաթ Միքայելյանը 1993թ. սահմանում պայթել է ականի վրա, խաթարվել է նրա հոգեկան վիճակը: Հաշմանդամության 2-րդ խումբ ունեցող Խալաթի ընտանիքի 2 անդամները եւս հաշմանդամ են: Խ. Միքայելյանը, նաեւ Բարեկամավանի մի բնակչուհի, նախկինում ամիսը մեկ անգամ սրսկվել են «Մոդիտեն դեպո» դեղը, որի սրվակը բավարար է եղել նրանց հոգեկան վիճակի կայունության համար: Դեղը պետության կողմից տվել է անվճար: Բարեկամավանից մեզ հայտնեցին, որ նշված դեղը այլեւս չի տրվում, Խալաթի վարքը դարձել է ագրեսիվ, իսկ փոխարինող դեղի համար նրա կարիքավոր ընտանիքը պետք է ամսական ծախսի 15 հազար դրամ:

Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար զանգահարեցի Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի հոգեբույժ Նաիրա Քառյանին: Նա հայտնեց, որ «Մոդիտեն դեպո» դեղը Հայաստան ներկրվել է արտերկրից: Տեղեկություններ կան, որ այդ դեղն արտադրող գործարանն այրվել է:

Նոյեմբերյանի որոշ հոգեկան հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների բարեկամներ կարողանում են Ռուսաստանում ճարել դրա սրվակները եւ ուղարկել բարեկամներին:

Բժշկուհի Քառյանը նշեց, որ «Մոդիտեն դեպոյի» փոխարեն պետության կողմից հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին անվճար տրվում են դեղահաբեր, սակայն հիվանդներ կան, որոնք դեղահաբերից սրտխառնուք են զգում, ստամոքսի խնդիրներ ունենում: Այդ հիվանդները կարող են որպես «Մոդիտեն դեպոյի» փոխարինող, ամսվա մեջ 3-4 անգամ դեղատներից այլ դեղի սրվակներ գնել, ընդհանուր առմամբ վճարելով 1000-1500 դրամ:

Բժշկուհի Քառյանն ասաց, որ նման խնդիր քիչ թվով հիվանդներ են ունենում: Նաեւ հայտնեց, որ ինքը Նոյեմբերյանի ԲԿ-ի աշխատակցի միջոցով Խալաթ Միքայելյանի կնոջը փոխանցել է «Մոդիտեն դեպոյին» փոխարինող դեղի սրվակների, դրանց գնի մասին տեղեկատվություն:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728