Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն աջակցում է ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու ստեղծմանը. Նալբանդյան

Փետրվար 20,2017 16:33

Հայաստանն ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Երեքշաբթի Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը պատրաստվում է այցելել Իրան՝ այդ երկրի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններ վարելու համար: Նախատեսվում է, որ Շուվալովն աշխատանքային հանդիպումներ կունենա այդ երկրի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մուհամեդ Ռեզա Նեմաթզադեո և հաղորդակցությունների ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիի հետ:

«Այս պահին քննարկվում է Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու հնարավորությունը, որին մենք, իհարկե, ակտիվորեն աջակցում ենք»,- ասել է Նալբանդյանը:

Նա նաև ընդգծել է իրանական բիզնեսը հայկական շուկա ներգրավելու լայն հեռանկարները: Նալբանդյանի խոսքով՝ Թեհրանը և Երևանը շարունակում են միմյանց համար բիզնես-միջավայրի և ներդրումային հնարավորությունների բարելավմանն ուղղված աշխատանքները: «Այս գործընթացում կարևոր նշաձող է դարձել մեր երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկումը, որը նաև կնպաստի երկկողմ առևտրա-տնտեսական կապերի խորացմանը»,-ասել է նա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728