Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձայն բերեք, պաշտոն տամ»․ Շիրակի ՀՅԴ-ական մարզպետը՝ Աշոտ Գիզիրյանի թոշակառու ընկերոջը պաշտոն տալու մասին (Տեսանյութ)

Փետրվար 23,2017 16:37

Այսօր լրագրողները Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության թոշակի անցած պետ Կարլեն Աբրահամյանին մարզպետի խորհրդական նշանակելը․ մի՞թե սա չի արվել քաղաքական նպատակներով։

«Ասեմ, ամբողջական այո, ճիշտ չի լինի, ասեմ ամբողջական ոչ, ճիշտ չի լինի։ Եթե էդ մարդը ընդունակ չլինի պետական աշխատանքներ տանելու, հաստատ անկախ ամեն ինչից, ինքը ինչ որակներ էլ ունենա, որ պիտի կարողանա քաղաքական դաշտում իրականացնել, ինքը չէր հայտնվել այդ պաշտոնում։ Տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին մենք լուրջ ուշադրություն պետք է բևեռենք, անելիք շատ ունենք, գումարած դրան՝ ունենք խոշորացված համայնքներ, դեռ կայացման փուլում են։ Այստեղ Կարլեն Աբրահամյանի փորձը, անցած ճանապարհը, որ երկար տարիներ ինքը եղել է տեղական կառավարման վարչության պետ, հաստատ իր գիտելիքները ու հնարավորությունները օգտակար կլինեն։ Եթե ինքը չունենար այդ որակները, հաստատ այդ պաշտոնում չէր հայտնվի, չհաշված նաև, որ ինչ-որ չափով կարող է օգուտ բերի քաղաքական իմաստով»,- անկեղծացավ Շիրակի մարզպետը։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետն աշխատանքից ազատել էր իր խորհրդական, Շիրակի նախկին փոխոստիկանապետ Վազգեն Հարությունյանին ՝ նրա փոխարեն աշխատանքի տեղավորելով տարածքային վարչության թոշակի գնացած պետ Կարլեն Աբրահամյանին։

Նշենք, որ երկու անձինք էլ Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանի մոտ ընկերներն են։ Ըստ որոշ տեղեկությունների, Կարլեն Աբրահամյանը ԱԺ ընտրություններում 4000 ձայն է խոստացել ՀՅԴ-ին, նա նույնիսկ ընդգրկվել է ՀՅԴ-ի վարկանիշային ցուցակում՝ որպես պատգամավորի թեկնածու։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Hetq.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728