Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում ավագանու արտահերթ նիստը կրկին չկայացավ. (Ֆոտոշարք)

Փետրվար 27,2017 19:27

Այսօր հրավիրված Վանաձորի համայնքի ավագանու արտահերթ նիստը կրկին չկայացավ: Նշելով այս տարվա հունվարին ուժի մեջ մտած ՏԻՄ օրենքում կատարված փոփոխությունը, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասաց, որ իրենք կարող են նիստեր գումարել նույնիսկ 9 անդամի ներկայությամբ, սակայն ինչպես ինքն է ասում, իրենք ցուցաբերում են «հանդուրժողականություն ու համբերություն»:

64 հոդվածը սահմանում է, որ իրավազոր է, եթե նիստին ներկայանում են ոչ թե կեսից ավելին, այլ նիստին ներկա են որոշումներ ընդունելու համար բավարար թվով ավագանու անդամներ: Իսկ հաջորդ կետում հստակ սահմանում է, թե որոշումները քանի ձայնով կարելի է ընդունել: Մենք մեծահոգություն ենք դրսեւորում, որովհետեւ ավագանու 14 անդամներ ներքեւում են: Մենք առաջնորդվելով մեր մարդկային սկզբունքներով, քաղաքի համար մտահոգված լինելու մեր նախընտրական խոստումներին համաձայն, մենք հակված ենք, որ ավագանու նիստերը եւ քաղաքի կառավարումը տեղի ունենա մասնակցային սկզբունքի հիման վրա, որ քաղաքին վերաբերող ցանկացած խնդիր պետք է լուծվի, քննարկվի եւ որոշումներ կայացվի ընդհանուր համախմբվածության մթնոլորտում: Մեր ֆրակցիան խորհրդակցելով ՀՅԴ-ի ֆրակցիայի հետ` որոշեցինք այսօր մենք ևս չապահովել նիստի իրավազորությունը, որպեսզի մեր ավագանու ընդդիմադիր գործընկերներին ևս մեկ կամ մի քանի անգամ շանս կամ ժամանակ տանք, որպեսզի Վանաձոր քաղաքին վերաբերող խնդիրների լուծման համար մեր ընտրված ավագանու անդամները նույնպես ներկայանան նիստերին,-ասաց Մ. Ասլանյանը:

«Մեծահոգություն ցուցաբերեցին, չգիտեմ ինչ արեցին… Մեծահոգություն թող ցուցաբերեն եւ քաղաքի հետ կապված խնդիրները լուծեն ավելի արդար, առանց կեղծիքի, առանց մանդատ գողանալու, եւ նման քայլերով: Հիմա էն ինչ-որ տեղի է ունեցել, որ էն ինչ-որ մենք արել ենք, լավ, այսպես ասած՝անցած լինի: Հիմա, որ մենք ձեր նկատմամբ մեծահոգի ենք, եկեք նիստ անենք եւ որոշենք քաղաքի հետագա ճակատագիրը կամ բյուջեն ու հաստիքացուցակը քննարկենք, որը հերթական անգամ ներկայացվել է ուռճացված: Այս պահին գործող 161 հոգու փոխարեն ներկայացնելով 178: Այսինքն, որեւէ կերպ մենք փոփոխություն գործելաոճի, աշխատաոճի մեջ չենք տեսնում»,-նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը:

Նա ասաց նաեւ, որ իրենք ավագանու նիստերին կմասնակցեն այն ժամանակ, երբ Մ. Ասլանյանի օգտին քվեարկած 19 անդամներն էլ ներկա կլինեն նիստերին. «Մենք չենք վիճարկում, որ քաղաքապետ ունենք, չունենք: Ունենք քաղաքապետ, որովհետեւ 19 հոգի քվեարկել է այդ մարդու օգտին: Հիմա թող բարի լինեն այդ 19 հոգով գան ապահովեն քվորումը, մենք էլ մեծ հաճույքով գնանք քննարկենք, թե բյուջեն, թե հաստիքացուցակն ու զարգացման ծրագիրը: Բայց նեղանալ այն մարդկանցից, ովքեր որ ձայն չեն տվել, հետո մեծահոգություն ցուցաբերեն այդ մարդկանց նկատմամբ, չեմ կարծում, որ դա որեւէ կերպ կարելի է արդարացնել, կամ դրա մեջ քաղաքական էլեմենտ կա»:

Համայնքի ղեկավար Մ. Ասլանյանն էլ նշեց, որ իրենք այդ «հանդուրժողականության ու համբերատարության» մթնոլորտում կգործենք այնքան ժամանակ, որքան թույլ է տալիս օրենքի առաձգականությունը, միաժամանակ հավելելով, որ. «այդ անհանդուրժողականությունն ու համբերությունն ունի նաեւ իր սահմանը»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728