Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոնգրես-ՀԺԿ»-ի թեկնածուն՝ վարչապետի եւ իրար «հոշոտող-դանակահարող ՀՀԿ-ականներ»-ի մասին (Տեսանյութ)

Մարտ 06,2017 21:44

«Վարչապետը որ եկավ, ասին, թե յոթ-ութ հազար մարդ դիմում է գրել՝ ՀՀԿ մտնելու…Հետաքրքրվեցի ու իմացա, որ գազի գրասենյակի աշխատողներ են, որոնց պարտադրաբար մտցրել են այդ կուսակցության շարքերը»,-Աշտարակում այսօր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական քարոզչության ժամանակ հայտարարեց դաշինքի թեկնածու, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը:

Նա կոչ հղեց. «Գործարք մի կնքեք ձեր խղճի հետ, մի ծախվեք: Վաղն այդ կեղեքիչների դեմքը որ նորից տեսնեք ԱԺ-ում, ինքներդ ձեզանից եք ամաչելու»:

Վարդան Մալխասյանի բնորոշմամբ՝ այս ԱԺ ընտրությունները ճակատագրական են. «Մեր թիմը համերաշխ է՝ ի տարբերություն ՀՀԿ-ի, որտեղ իրար խփում են, հոշոտում, դանակահարում: Մենք վստահում ենք իրար եւ իրար չենք խանգարում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031