Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզում գազի գրասենյակի աշխատակիցներին ազատում են աշխատանքից (Տեսանյութ)

Մարտ 07,2017 13:37

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 3-րդ օրը «Ծառուկյան» դաշինքը շարունակում է հանդիպումները Տավուշի մարզում: Բերդ քաղաքում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ Տավուշի մարզի Չինչին գյուղի պատասխանատուն մոտեցավ Գագիկ Ծառուկյանին եւ տեղեկացրեց, որ ամուսինն աշխատում է գազի գրասենյակում ու արդեն առավոտյան գազի գրասենյակի պատասխանատուները զանգահարել են ամուսնուն, ասել, որպեսզի գնա եւ աշխատանքից ազատվելու դիմում գրի, քանի որ իր կինը «Ծառուկյան» դաշինքին է սատարում:

Գագիկ Ծառուկյանին բարկացրեց սույն փաստը: Այդ տիկնոջը նա ասաց, որպեսզի հստակեցնի եւ իրեն փոխանցի այն մարդու անուն-ազգանունը, ով նման հրահանգ է տվել, ու տեղեկացրեց, որ նրա ամուսինը պետք է շարունակի աշխատել, քանի որ որեւէ օրենք Հայաստանում գոյություն չունի, որն արգելում է մարդու քաղաքական գործունեությունը կամ նախասիրությունները:

Քարոզարշավի մասին այլ մանրամասներ՝ քիչ ուշ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031