Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական նախարարը՝ ՀՀԿ թեկնածուների միջեւ բախումների մասին. «Ցանկացած կուսակցություն մեր հասարակության հայելին է»

Մարտ 16,2017 14:55

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես կգնահատի Ջրառատ համայնքի աղմկահարույց  դեպքերն այս նախընտրական շրջանում, ասաց. «Դատապարտում եմ եւ կարծում եմ՝ պետք է օրենքի առջեւ պատասխան տան, պարտադիր»:

Հարցին՝ հիմնականում ՀՀԿ-ի թեկնածուների միջեւ են բախումներ տեղի ունենում, սա կանխատեսելի՞ էր, նախարարը պատասխանեց. «Ոչ միայն: Ցանկացած կուսակցություն մեր հասարակության հայելին է, եւ ցանկացած կուսակցության մեջ կան մարդիկ, որոնք կարող են նման միջադեպեր ստեղծել: Դատապարտում եմ՝ անկախ կուսակցական պատկանելությունից»:

Դիտարկմանը՝ հիմնականում վարկանիշային թեկնածուներն են իրար դեմ դուրս եկել, Ամիրյանը պատասխանեց՝ «Դա փաստում է, որ հասարակության մեջ մշակութային պակաս կա, մենք պետք է լրացնենք դա»:

Ամիրյանը նաեւ ասաց, որ ՀՀԿ-ի հնարավորությունները այս խորհրդարանական ընտրություններին շատ բարձր է գնահատում, որովհետեւ ՀՀԿ-ի ծրագրերը շատ իրատեսական են:

Նախարարը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել, հիմնավորելով՝ ժամը հարմար չէ, աշխատանքային է, լրագրողներն էլ հարցեր տալով դրդում են օրենք խախտել եւ աշխատանքային ժամին քարոզչությամբ զբաղվել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031