Մարուքյանը «ԵԼՔ»-ի քարոզարշավը Քրիստոնեության տարածման հետ համեմատեց

Մարուքյանը «ԵԼՔ»-ի քարոզարշավը Քրիստոնեության տարածման հետ համեմատեց

«Ի՞նչ կարիք կա կոալիցիա կազմել ինչ-որ մեկի հետ: «ԵԼՔ»-ն ունի ներուժ՝ իշխանություն ստանձնելու համար: «ԵԼՔ»-ի ստեղծման նպատակը փոփոխություններ բերելն է: Դա կլինի այն ժամանակ, երբ ստանանք ամբողջական իշխանություն: Եթե ցանկանում եք ելք գտնել, մենք այդ ելքը գտել ենք՝ ներկայացնելով երեսուն քայլից բաղկացած ծրագիր»,-Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այսօր ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Էդմոն Մարուքյանը:

Ապա նա «ԵԼՔ»-ի քարոզարշավը Քրիստոնեության տարածման հետ համեմատեց: «Այնպես ենք քարոզարշավ անում, որ վաղը չէ մյուս օրը չլինի մարդ, որը կասի՝ «ես չգիտեի, ես չեմ իմացել»…սա Քրիստոնեության տարածման պես մի բան է: Որեւէ մեկը չի լինելու, որը կասի, թե չգիտեր, որ Քրիստոսի միջոցով փրկություն կա: Մենք ամեն բան անելու ենք, որ ՀՀ-ում բոլորը իմանան՝ միավորված ընդդիմությունն, ի դեմս «ԵԼՔ»-ի, ապրիլի երկուսին մասնակցում է ընտրություններին»,-նշեց Էդմոն Մարուքյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ «ԵԼՔ» դաշինքի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք