Լրահոս
Օրվա լրահոսը

Եղեգնաձորում Գագիկ Ծառուկյանի հետ սելֆի արեցին (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մարտ 22,2017 19:33

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում այսօր «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին լավ դիմավորելու համար հատուկ էին պատրաստվել` կենդանի երաժշտություն, սպորտային ցուցադրություններ, դհոլ-զուռնա, նաեւ Ռոզա Ծառուկյանի առողջությամբ հետաքրքրվեցին:

Նաեւ սելֆի արեցին:

Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուներից է: ՀՀԿ- «Ծառուկյան» դաշինք հակամարտությունն այս մարզում առայժմ «ընդհատակյա» է: Այսօր Եղեգնաձորում բնակիչները պատմում էին, որ դպրոցի դռները փակել էին, երեխաները պատուհաններից են փախել, որ գան Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման: Երբ փորձեցինք մանրամասներ իմանալ, թե ի՞նչ դպրոցի մասին է խոսքը, ո՞վ  է տնօրենը` մարդիկ չցանկացան հարցերին պատասխանել: Ի դեպ, այստեղ Գագիկ Ծառուկյանը հատուկ խոսեց Դավիթ Հարությունյանի մասին:

Գագիկ Ծառուկյանը ելույթն ավարտել էր, նրան մի բնակիչ մոտեցավ եւ հարց տվեց ավանդների մասին: Մինչ վերջինս կհասցներ հարցին պատասխանել` մարդիկ բառիս բուն իմաստով «գրոհեցին» բեմահարթակի վրա, որտեղ կանգնած էր Գագիկ Ծառուկյանը:

Մի տատիկ այստեղ երկար կանգնեցրել էր Գագիկ Ծատուկյանին եւ ինչ-որ բան էր ասում: Ծառուկյանն իր թիկնապահներին հանձնարարեց նրան տանել` նստեցնել իր մեքենայի մեջ, մինչեւ ինքը մոտենա:

Մանրամասները`տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031