Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 52-ը

Մարտ 23,2017 21:00

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում սահմանել է 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների քվեաթերթիկների նմուշները: Նիստում սահմանվել է նաև Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2017 թվականի մարտի 23-ին` ժամը 19.30-ից <<Տիգրան Մեծ>> հրատարակչությունում մեկնարկել է քվեաթերթիկների տպագրման գործընթացը: Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք, այցելուները կարող են տպագրության ողջ ընթացքում տպագրատանը հետևել քվեաթերթիկների տպագրման գործընթացին:

Արտահերթ նիստում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ, սահմանվել է նաև քրեակատարողական հիմնարկներում կազմավորված թվով 12 տեղամասերում քվեարկության սկիզբը:

Հանձնաժողովի նիստում մեկնարկ է տրվել էլեկտրոնային եղանակով քվեարկության համակարգին: Ազգային ժողովի ընտրությունների` էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվում է 2017 թվականի մարտի 24-ից` Երևանի ժամանակով ժամը 08:00-ից, և ավարտվում` 2017 թվականի մարտի 26-ին` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:

Այսօր` մարտի 23-ին, ավարտվել է թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կամ դաշինքի անդամ կուսակցությունների կողմից ինքնաբացարկի մասին դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը: Սահմանված ժամկետում որևէ կուսակցության, կուսակցությունների դաշինքի կամ դաշինքի անդամ կուսակցության կողմից չի ներկայացվել ինքնաբացարկի դիմում:

Սահմանված ժամկետում ընտրություններին մասնակցող կուսակցությունների,  կուսակցությունների դաշինքների  ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 52-ը:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Տեղեկատվություն կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների թեկնածուների ինքնաբացարկների վերաբերյալ
Ինքնաբացարկ որից՝ տարածքային ցուցակներից
«ԵԼՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 7 7
«ԱԶԱՏ  ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 1 1
«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 15 5
«ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 1 0
ԿՈՆԳՐԵՍ – ՀԺԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 7 7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 1 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 10 8
«ՕՀԱՆՅԱՆ-ՐԱՖՖԻ-ՕՍԿԱՆՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 10 7
Ընդամենը 52 36

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031