Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետականի» փող բաժանող տղերքը դեռ իրար կանչելու են «ռազբորկաների». Արամ Մանուկյան (Տեսանյութ)

Մարտ 24,2017 14:45

ՀԱԿ փոխնախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը կարծում է, որ ՀՀ ներքաղաքական դաշտում առաջիկայում եւս սրացումներ կլինեն: «Հանրապետականի բոլոր փող բաժանող տղերքը դեռ իրար կանչելու են, իրենց բառով ասած՝  «ռազբորկաների»: Դրանք դեռ կլինեն…»,-ԱԺ-ում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման համոզմունք հայտնեց նա:

Մանուկյանի բնորոշմամբ՝ նշյալ անձինք տարածքային բաժանումներ են արել եւ աշխատում են «հանկարծ ոտքդ իմ տարածք չդնես եւ իմ տարածքում փող, բուկլետ չբաժանես» սկզբունքով: «Հենց մեկը համարձակվում է մտնել մյուսի տարածք, դա բերում է բախումների»,-նկատեց ՀԱԿ փոխնախագահը:

Արամ Մանուկյանը նաեւ հայտնեց, որ մարտի 29-ին սպասվում է «Կոնգրես-ՀԺԿ»-ի հանրահավաքը եւ խաղաղության երթը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031