Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Բաբայանը երեւի որոշների համար վտանգ էր ներկայացնում». Բոստանջյան (Տեսանյութ)

Մարտ 25,2017 15:55

«Ես վարչապետ եմ պատկերացնում Գագիկ Ծառուկյանին»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով հարցին, թե ով է լինելու «Ծառուկյան» դաշինքի վարչապետի թեկնածուն, ասաց դաշինքի պատգամավորի թեկնածու, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Դա անձամբ իմ կարծիքն է, որին ի պատասխան, կարծում եմ, Գագիկ Ծառուկյանը կարող է ասել՝ շնորհակալություն պարոն Բոստանջյան, բայց ես հակված չեմ վարչապետ լինելուն»,-հավելեց նա:

Վարդան Բոստանջյանն անդրադարձավ նաեւ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությանը. «Դա ամենայն հավանականությամբ կապված է այս նախընտրական գործընթացների հետ: Նա, լինելով համարձակ եւ երկիրը սիրող մարդ, երեւի որոշների համար վտանգ էր ներկայացնում, եւ այդ տեսանկյունից նրան մեկուսացնելը ցանկալի էր»:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031