Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական օրացույց. 5 օր առաջ. Ամեն ինչ շատ ճիշտ ես արել, Տարոն ջան, բայց գեղեցիկ չի (տեսանյութ). «Ա1+»

Մարտ 29,2017 10:33

1995-ի ընտրություններից 5 օր առաջ ԿԸՀ-ն չեղյալ է հայտարարում 46-րդ ընտրատարածքում գրանցված Ռուբեն Հայրապետյանի պատգամավորության թեկնածությունը: Պատճառը նախորդ օրը ռամկավար ազատական Հովհաննես Դուրգարյանի եւ նրա համախոհների վրա իրականացված հարձակումն էր:

1999-ի ընտրություններին չար ուժերը հարվածում են «Իրավունք եւ Միաբանություն» դաշինքի ներկայացուցիչ Աղասի Արշակյանին: Բարձրահարկ շենքի տակ կայանած նրա քաղաքական ուժի ավտոմեքենան ենթարկվում է քարերով հարձակման, թեպետ վնասված ավտոմեքենայի վրա հարձակման հետքեր գրեթե չկան. «Երբ մենք հեռանում էինք էդ տեղից, վերեւից մի հսկա կտոր նույնպես մեր ուղղությամբ նետվեց, բարեբախտաբար մեր վրա չընկավ էդ մեծ քարը, էդ բետոնի կտորը»։

Ճարտարագիտական համալսարանում դաշնակցական Վահան Հովհաննիսյանը գլխով է երաշխավորում, որ իր կուսակցության թեկնածուներից ոչ մեկը կաշառակեր չէ: Նա առաջարկում է ստեղծել հասարակական աշխատանքի նախարարություն, որպեսզի մարդիկ ցածր աշխատավարձով գործ անեն եւ հետ չվարժվեն աշխատելուց:

1999-ի այս օրը ՕԵԿ-ն Արտաշատում քարոզարշավ-համերգ էր նախատեսել ընտրողների համար: Հորդառատ անձրեւը ընտրողներին ստիպեց մազապուրծ լքել մարզադաշտը: Սակայն քիչ հետ անձրեւը դադարեց, իսկ մարդիկ վերադարձան: ՕԵԿ-ը մինչեւ վերջ թրջված մարդկանց ներկայացրեց իր ծրագիրը եւ հանդիպումն ավարտվեց համերգով:

Արշակ Սադոյանը համառորեն դեռ չի հանդիպում իր ընտրողների հետ, փոխարենը այս օրերին նա իր կուսակիցների համար քարոզարշավներ է իրականացնում Արարատի մարզի տարբեր գյուղերում ու քաղաքներում: Նրան ջերմ են ընդունում: Սակայն դա չի նշանակում, որ նրա ասածները հալած յուղի տեղ են ընդունում:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031