Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն հաղթեց Կարեն Կարապետյանի շնորհիվ. ռուս փորձագետ (Տեսանյութ)

Ապրիլ 03,2017 17:48

«Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի» տնօրեն Ալեքսեյ Մարտինովը եւ ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի փորձագետ Անդրեյ Արեշեւը համամիտ են, որ երեկ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անակնկալ չէին:

Ալեքսեյ Մարտինովի կարծիքով, այդ արդյունքները խոսում են այն մասին, որ Հայաստանը երկարաժամկետ հեռանկարում մնում է ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության մեջ: «Հայ ընտրողը քվեարկեց հօգուտ այն ուժերի, որոնք առաջ են տանում այդ գաղափարները»,- «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում կազմակերպված տեսակամուրջի ժամանակ ասաց նա:

Ըստ նրա, արեւմտամետ ուժերի տապալումը, այն պարագայում, որ այդքան գումարներ ներդրվեցին, նաեւ ԱՄՆ դեսպանատան կողմից, ցույց տվեց, որ սոցիալապես ծանր վիճակում գտնվող հայ ընտրողը քվեարկեց տարիների փորձ ու փորձություն անցած հարաբերությունների օգտին:

Մանրամասները`տեսանյութում

ՀՀԿ-ի հաղթանակում ռուս փորձագետը ընդգծում է վարչապետ Կարեն Կարապետյանի գործոնը. «Նա կարողացավ կարճ ժամանակահատվածում մեծ օգնություն հասցնել ՀՀԿ-ին»:

Անդրեյ Արեշեվի համար մտահոգիչ է վարկանիշային ընտրակարգը: Փորձագետը ընտրակարգի վերանայման կողմնակիցներից է: Կարծում է, որ այն մեծ ռեսուրսներ ունեցող կուսակցություններին հնարավորություն է տալիս մեծ առավելություն ունենալ:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «տխուր» է համարում այն հանգամանքը, որ քարոզարշավի ժամանակ գրեթե բացակայեցին քաղաքական բանավեճերը: Ամեն դեպքում, ըստ նրա, այժմ առաջնայինն այն է, որ կառավարությունը պետք է կատարի իր տված խոստումները. «Դրանք շատ չեն եղել, շռայլ չեն եղել, բայց դրանից է կախված, թե վստահության դեֆիցիտը կլուծվի՞, թե` ոչ»: Նա համամիտ է, ՀՀԿ-ն նման արդյունք առանց Կարեն Կարապետյանի, չէր կարող գրանցել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930