Լրահոս
Օրվա լրահոսը

Incourt թենիս ակումբից պարզաբանում են գողացված իրերի մասին.

Ապրիլ 04,2017 21:21

Aravot.am-ը ահազանգ էր ստացել Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի եւ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոններում աշխատող դերասաններից, որ ապրիլի 3-ին իրենցից գումարը, հեռախոսները եւ այլ իրեր են գողացել մարզասրահի հանդերձարանից:

Այս առիթով Orange Fitness պրեմիում ակումբի համակարգում գործող Incourt թենիս ակումբի մարկետինգի բաժնից Aravot.am պարզաբանեցին. «Միջադեպը տեղի է ունեցել Incourt թենիս ակումբում, իրենք նոր էին ձեռք բերել աբոնեմենտը եւ խմբով եկել էին մարզվելու: Նրանք հանդերձապահարանից դուրս են թողել իրենց իրերը: Այդ հանդերձապահարանի բանալիներից մեկը լավ չի աշխատել, ու իրենք չեն զանգահարել ադմինիստրացիա, որ խնդրեն այլ բանալիներ:

Հանդերձապահարանը փակելու փոխարեն ուղղակի դուրս են թողել իրերն ամբողջությամբ եւ մտել են մարզվելու:  Մենք նույնիսկ գրել-կպցրել ենք, որ հաճախորդներին հորդորում ենք` ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ, փակի տակ պահել, քանի որ այդտեղ շատ մարդ է մտնում, եւ ակումբը չի կարող ամեն ինչի համար պատասխանատվություն կրել, եթե դրանք փակի տակ չեն:

Ակումբի անդամները մտածել են, թե ինչ պետք է լինի ու մտել, այդպես խաղացել են, հետո երբ վերադարձել են, տեսել են, որ իրերը եւ գումարը տարել են: Այդ պահին մեր օպերացիոն տնօրենն է շատ արագ արձագանքել, դիմել ենք ոստիկանություն, գործն ընթացքի մեջ է, դիտարկվում է, թե ի՞նչ պետք է արվի, ովքեր կարող էին լինել իրեր վերցնողները:

Մի խոսքով, ակումբի ղեկավարությունն ամեն ինչ անում է, որ հարցը պարզաբանվի, եւ ինչով կարողանանք օգնել մեր ակումբի անդամներին, քանի որ հասկանում ենք, որ սթրեսի են ենթարկվել, երկու այֆոն հեռախոս եւ գումար են  կորցրել, ինչը մեծ կորուստ է նրանց համար: Ստացվում է, որ ակումբում տեղի է ունեցել գողություն, մինչդեռ եթե իրերը փակի տակ լինեին, նման բան չէր կարող տեղի ունենալ, բայց այս դեպքում ազատ տարածքում են դրված եղել: Ամեն դեպքում, քայլեր ենք ձեռնարկել եւ շարունակում ենք ամեն ինչ անել, որ մաքսիմում աջակցենք մեր հաճախորդներին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930