Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարոնը, սամալյոտի պոչի վրայի Գյումրին, մեկ էլ Մհեր Մկրտչյանը դզեցին»․ Սամվել Բալասանյանի հրճվանքը. (Տեսանյութ)

Ապրիլ 10,2017 20:03

Այսօր Գյումրու «Շիրակ» օդանավակայան վայրէջք կատարեց «Տարոն ավիայի» Մհեր Մկրտչյանի անվան ինքնաթիռը:

Վայրէջք կատարելուն պես գյումրեցի լրագրողները, օպերատորները, քաղաքային իշխանությունները վազեցին ինքնաթիռ։ Սամվել Բալասանյանը ներս մտնելուն ու օդաչուներին ողջունելուն պես երեխայի նման հրճվեց՝ ասելով․ «Տարոնը, սամալյոտի պոչի վրայի Գյումրին ու Մհեր Մկրտչյանը դզեցին, ամեն ինչ իր տեղն է»։

«Տարոն-ավիայի» սեփականատեր Գառնիկ Պապիկյանն էլ հավելեց․ «Մենք հատուկ Գյումրի ենք գրել, որ աշխարհի որ ծայրն  էլ այս ինքնաթիռը գնա, ճանաչեն Հայաստանը Գյումրիով, ամենամեծ նպատակը դա է մեր քաղաքի համար»։

Սամվել Բալասանյանը բացականչեց․ «Տեսնում եք ինչ հայրենասեր գյումրեցիներ ունենք»։ Գյումրու քաղաքապետը «Տարոն-ավիայի» սեփականատիրոջը համոզում էր մի չվերթ էլ սկսել Չինաստանի Սիան քաղաք։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930