Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես էլ եմ ցավում, որ նման իրավիճակում ենք հայտնվել». Տարոն Մարգարյանը` Երեւանի դիմագիծը կորցնելու մասին

Ապրիլ 22,2017 18:49

Երեւանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանն այսօր ՀՀԿ ցուցակով առաջադրված ավագանու թեկնածուների հետ Արաբկիր վարչական շրջանում էր նախընտրական քարոզարշավի:

Հարցին, թե ում է մրցակից համարում` Զարուհի Փոստանջյանին, թե Նիկոլ Փաշինյանին, ասաց` բոլորն էլ մրցակից են. «Չենք թերագնահատում ոչ մեկին»:

Aravot.am-ը Տարոն Մարգարյանից հետաքրքրվեց`իրականությանը համապատասխանում են Զարուհի Փոստանջյանի մեղադրանքները, թե ինքը ապօրինի ճանապարհով հարստացել է ու իր հարստության մեջ նաեւ բյուջեի գումարներից մաս կա, պարոն Մարգարյանը պատասխանեց. «Ես չեմ տեսել այդ մեղադրանքները, տեղյակ չեմ` ով ինչ մեղադրանքներ է ներկայացրել: Ինչ վերաբերում է իմ կարողությանը, ես շատ հստակ դեռ 2000-ական թվականներից հայտարարագրել եմ թող վերցնեն, ուսումնասիրեն»:

Մեր դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, Երեւանի համար այս տարիներին ձեր արածը գազելներում առավոտից երեկո կռացած երթեւեկող դեռատի աղջիկներն են, պարոն Մարգարյանը պատասխանեց. «Ես երեկ մանրակրկիտ մեր տրանսպորտի ծրագիրը ներկայացրել եմ, կխնդրեմ, վերցրեք, նայեք»:

Լրագրողներից մեկի հարցին` ակտիվ քարոզչություն անելու եք` հեծանիվ վարելու եք, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց. «Ակտիվ քարոզչությունը հեծանիվ վարե՞ լն է, դա առողջ ապրելակերպ է: Ակտիվ քարոզչությունը այ հիմա է, որ ժողովրդի հետ շփվում ենք»:

Մեկ այլ հարցին, թե «ԵԼՔ» դաշինքից Էդմոն Մարուքյանը երեկ հայտարարեց, թե ՀՀԿ-ին ինչի՞  համար են ընտրում, որ տրանսպորտը 200 դրա՞մ էր փորձում դարձնել, կարո՞ ղ եք վստահեցնել, որ ընտրվելու դեպքում չի թանկանա տրանսպորտը, պարոն Մարգարյանը պատասխանեց. «Չեմ լսել` Էդմոն Մարուքյանն ինչ է արտահայտվել, բայց առաջին անգամ եմ լսում, որ 200 դրամի մասին եք խոսում: Գոնե որպես քաղաքապետ` առաջին անգամ եմ լսում»:

Տարոն Մարգարյանը նաեւ կարծիք հայտնեց, որ իր ընդդիմախոսները պետք է 5 տարի քաղաքային տնտեսության հետ ծանոթանան, որ իմանան` ինչ խնդիրներ կան.«Մենք համարում ենք, որ այս տարիներին արդյունավետ ենք աշխատել: Ավելի լավ Երեւանի ծրագիրը որ ներկայացրել ենք, ստացել ենք վստահության քվե, կարողացել ենք առավելագույնն իրականացնել, բայց այդ ծրագիրը վերջը չէր, որով Երեւանը լինելու էր ամենազարգացած քաղաքը»:

Ըստ նրա, իրենց նախընտրական նոր ծրագիրը ավելի լավ Երեւանի շարունակությունն է ապահովելու, միշտ անելիքներ լինելու են, կարեւորը, որ քաղաքային իշխանությունը, նրանք, ում քաղաքացին վստահում է, գոնե տեղյակ լինեն այդ խնդիրների մասին, իմանան` ինչպես լուծել դրանք:

Հարցին` այսինքն, ուզում եք ասել, որ ձեզ քննադատող Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանը տեղյակ չե՞ ն, ի պատասխան Տարոն Մարգարյանն ասաց. «Ոչ միայն նրանց, այլեւ բոլոր ընդդիմախոսներին, որոնք միայն վատն են տեսնում: Եկեք մի օր միայն լավը տեսնենք»:

Հարցին` չե՞ ք կարծում, որ ձեզ համար դժվար օրեր են սպասվում, որովհետեւ ավագանի է գալիս պրոֆեսիոնալ թիմ` ի դեմս «Երկիր Ծիրանիի» եւ «Ելք» դաշինքի, պատասխանեց. «Չեմ կարծում, աշխատող մարդու համար միշտ դժվար օրեր են»:

Մեր հարցին`իսկ Երեւանը կորցրե՞լ է իր դիմագիծը, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց. «Երեւանը ոչ թե այս վերջին չորս տարիներին, այլ անկախությունից հետո ունենք ճարտարապետական խնդիր: Մենք պետք է այդ խնդրին լուծում տանք, դրա համար մեր նախընտրական ծրագրում Երեւանի փոքր կենտրոնի համար օրենք ենք նախատեսել, այն արդեն պատրաստ է, փորձելու ենք հաջորդ ամիսներին ներկայացնել ԱԺ, դրանով փորձելով որոշակիորեն կարգավորում մտցնել: Ես էլ եմ ցավում, որ նման իրավիճակում ենք հայտնվել»:

Դիտարկմանը, թե շատ ճարտարապետական կարեւոր շինություններ հենց ձեր քաղաքապետ լինելու ժամանակ քանդվեց, ասաց` չեմ կարծում, վերցրեք հաշվեք:

Վերջին շենքը, որ քանդվեց` Արամի փողոցի շենքը, ձեր թիմակիցը համարեց սարայ, այդպես եք վերաբերել պատմամշակութային արժեքներին դիտարկմանը ,քաղաքապետի թեկնածուն հակադարձեց` դա պատմամշակութային շենք չի եղել. «Այո’, ես դեմ եմ, որ պատմամշակութային հուշարձանների ցանկին կպնում են, իսկ մնացածը քաղաքը զարգանում է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930