Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցի մարզիկները մասնակցել են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությանը. «Արցախպրես»

Ապրիլ 23,2017 15:07

Ապրիլի 19-23-ը Երևանում տեղի է ունեցել ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնություն, որին մասնակցել են նաև արցախցի մարզիկները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի ծանրամարտի մարզիչ Արթուր Նահապետյանը և նշել, որ Արցախում ծանրամարտի զարգացման ուղղությամբ 3 ամիս է ինչ լուրջ քայլեր են արվում:

«Ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությանն Արցախից մասնակցել է 4 մարզիկ՝ 10-13 և 13-20 տարիքային խմբերում: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, արդյունքները գոհացուցիչ են: Արցախցի մարզիկներն ակտիվ մասնակցության համար Հայաստանի և Արցախի սպորտի ֆեդերացիաների նախագահների կողմից արժանացել են հավաստագրերի: Վերջիններս իրենց գոհունակությունն են հայտնել մեր մարզիկներին, որպես սկսնակներ, առաջնությանը նման ակտիվություն ցուցաբերելու համար»,-ասել Ա. Նահապետյանը և ընդգծել, որ առաջնության նպատակն է ի հայտ բերել ուժեղ մարզիկների, ովքեր կկարողանան մասնակցել աշխարհի և Եվրոպայի առաջնություններին:

Ա. Նահապետյանը տեղեկացրել է, որ մայիսի 29-30 Վանաձորում տեղի է ունենալու ծանրամարտի առաջնություն, որին Արցախից մասնակցելու է 5 մարզիկ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930