Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվա, ապրիլի 24, մի հրաշալի մարդու ծննդյան օր»

Ապրիլ 25,2017 15:21

Մեր ծննդյան օրը մենք սովոր ենք նվերներ ստանալ, բայց Տաթեւիկի (Tata Karapetyan) համար ամենամեծ նվերն ինքն իրեն դարձավ ոչ թե ստանալն, այլ ընծայելը:

Տաթեւիկը որոշեց օգնել մարդկանց՝ փոխելու իրենց ճակատագիրը, նոր կյանք սկսել: Իր շնորհիվ, Գյումրիում ութ ընտանիք վերջապես կկարողանա մոռանալ մղձավանջային կյանքը կոնտեյներներում, որտեղ մարդիկ ձմռանը մահանում էին ցրտից ( -30 է Գյումրիում) եւ չէին կարողանում շնչել շոգին, որտեղ առնետները պարբերաբար կծոտում էին երեխաներին, վարակում նրանց տարբեր ինֆեկցիաներով, որտեղ մարդիկ չգիտեին, թե ինչ է լոգարանը, որտեղ դեռահասներն ամաչում էին իրենց համադասարանցիներին տուն հրավիրել, քանզի նրանք երբեք տուն չեն ունեցել, իսկ հրավիրել կոնտեյներ՝ ամոթ է, որտեղ երեխաները ողջ տարին հազում են, հիվանդանում, քանզի այնտեղ այնպիսի խոնավություն է, որ առողջանալն անհնարին է, որտեղ շատ տղաների բանակ չեն վերցնում, քանզի նրանք կոնտեյներում տարիներ ի վեր մնալով՝ ձեռք են բերում տարբեր քրոնիկ հիվանդություններ:

Ութ ընտանիք, մի քանի տասնյակ մարդիկ սկսում են նոր կյանք, տասնյակ երեխաներ կսկսեն ապրել նորմալ պայմաններում, ծերեր, որոնք երկրաշարժից հետո կոնտեյներում 28 տարվա կյանքում երազում էին մահանալուց առաջ գոնե մի քիչ ապրել նորմալ մարդկային կյանքով: Այսօր բոլոր երազանքներն իրականություն են դառնում Տաթեւիկի մարդկայնության ժեստի շնորհիվ: Տաթեւիկ ջան, մենք բոլորս շնորհավորում ենք քեզ, Գյումրիի բոլոր մարդկանց անունից:

Մենք մաղթում ենք քեզ երջանկություն եւ երախտապարտ ենք քեզ, որ այս պատանի տարիքում դու քո ավանդն ես ներդնում, որպեսզի այս աշխարհը դարձնես ավելի բարի, գեղեցիկ, մարդկային: Աստվածաշունչն ասում է. «Ամեն քո իրապես լավ գործի համար Ես կհատուցեմ ձեզ սերունդներով»: Բարիք գործեք եւ եղեք երջանիկ:
Թերեզա Մխիթարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930