Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետ. «Ընտրությունների արդյունքներից ես ոչ թե գոհ եմ, այլ շատ գոհ եմ»

Ապրիլ 26,2017 16:31

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները դեռեւս քննարկման փուլում են գտնվում: Որոշ քաղաքական ուժեր կարողացան հաղթահարել սահմանված շեմը, որոշներին էլ ԱԺ մտնել այդպես էլ չհաջողվեց:

Ընտրությունների արդյունքների եւ հետընտրական Վանաձորի մասին Aravot.am-ը զրուցել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ: Մարզի ղեկավարին գոհացնում են ինչպես ընտրությունների արդյունքներն, այնպես էլ Վանաձորում ստեղծված հետընտրական վիճակը:

«Ընտրությունների արդյունքներից ես ոչ թե գոհ եմ, այլ շատ գոհ եմ: Ամենակարեւորը, որ անցավ խաղաղ, հետընտրական որեւէ բացասական արձագանք չեղավ: Էս պարագայում բոլոր քաղաքական ուժերը, որ մասնակցում էին ընտրական պրոցեսներին, տեսաք իրենց արձագանքը՝ ընտրությունների որակի եւ մակարդակի վերաբերյալ: Բոլոր նախորդ ընտրություններից այս ընտրությունն ավելի լավ էր: Կա առաջխաղացում, եւ իհարկե ես արդյունքներից շատ գոհ եմ»:

Դիտարկմանը, թե նախընտրական շրջանում բաժանվել է ընտրակաշառք, մարզի ղեկավարն ասաց. «Ցանկացած ընտրություններից առաջ եւ հետո սկսվում են նման տիպի խոսակցություններ: Այդ մասով ես որեւէ բան չեմ կարող ասել: Համենայն դեպս, եթե դա իրականությանը համապատասխանում էր, փառք Աստծո համապատասխան բոլոր կառույցներն աշխատում են էդ ուղղությունով, եւ եթե ունեն կոնկրետ ինֆորմացիա, կարող են տրամադրել եւ մեր կառույցներն անպայման հետեւություն կանեն»:

Նախընտրական շրջանում որոշ դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններ աշխատել են իշխող Հանրապետական կուսակցության համար, նրանց օգտին ձայներ հավաքել: Այն հարցին, թե արդյոք նման ցուցակներ ներկայացվել է նաեւ մարզի ղեկավարին կամ մարզպետարան, Արթուր Նալբանդյանը բացառեց. «Մեր մարզում բացառվում է նման բան: Գոնե մի դեպք որեւէ մեկը չի կարող օրինակ բերել, բացառվում է»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930