Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է նշանակում «հայ տեսակը», ասել է թե «հայու գենը» կրթության հիմնական նպատակ դարձնելու առումով «Հայկական ժամանակ»

Ապրիլ 27,2017 13:07

«Ազգ-բանակ» հայտնի համաժողովի ժամանակ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը ՀՀ կրթական համակարգի հիմնական նպատակը հռչակեց «հայի տեսակի շարունակականության» ապահովումը։

Այսինքն՝ ՀՀ կրթական համակարգը պետք է դպրոցականներին ու ուսանողներին առաջին հերթին կրթի հայ լինել, իրեն պահել, վարվել, քայլել, խոսել, մտածել հայեցի կամ հայերեն։ Թե ինչ է սա իրականում նշանակում, դժվար է ասել։

Այն, որ այս հայտարարությունն իմաստի տեսանկյունից որքան պաթետիկ, երկու այդքան էլ խոցելի է, կարծես՝ պարզ է շատերի համար։ Նախ ի՞նչ է նշանակում «հայ տեսակը», ասել է թե «հայու գենը» կրթության հիմնական նպատակ դարձնելու առումով։ Կրթության նպատակը չինովնիկների պատկերացումների շրջանակներում հայ կրթելն ու դաստիրակե՞լն է, թե՞ շարքային բնակչից կրթված, քննադատական մտածողությամբ Հայաստանի քաղաքացի ձեւավորելը։

Եթե երկրորդն է, ապա ինչ կապ ունի այստեղ «հայը» կամ հայ տեսակի շարունակությունը։ Կրթությունը ոչ սահմաններ, ոչ էլ ազգային տեսակներ է ճանաչում։ Գիտելիքն ունիվերսալ է եւ տեղավորվում է համամարդկային արժեքների ու ձեռքբերումների շրջանակներում, դեռ ավելին՝ սնվում ու հարստանում այդ ձեռքբերումներից։

Ընդհանրապես կրթության «ազգայնացման» ու «կուսակցականացման» գործընթացը նոր չէ որ սկսվել է Հայաստանում։ Այդ իսկ պատճառով, երբ հարց է առաջանում կրթության որակի բարձրացման, աշակերտների ու ուսանողների մեջ առաջին հերթին մտածելու հատկության եւ քննադատական մտքի զարգացման անհրաժեշտության համատեքստում, հաճախ իշխանական հատվածից առաջ է մղվում «փոքր պետության» անվտանգության համար առկա սպառնալիքների պայմաններում «ազգային տեսակի պահպանման» գաղափարը կամ կոմպլեքսը։ Նույն աշակերտների ու ուսանողների մտքում Հայաստանը փոքրացվում է, վերածվում պաշարված ամրոցի, որտեղ պետք չէ ընդվզել, քանի որ կան սպառնալիքներ, որի պայմաններում կրթության հիմնական նպատակը «ազգային տեսակի պահպանման շարունակականությունն» է։ Իրականում քաղաքական առումով, սա ուղիղ ճանապարհն է մարդկանց հպատակեցման եւ իշխանության վերարտադրության ապահովման համար։

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930