Ավարտվել է անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

   Ավարտվել է անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

 

 ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու, բռնաբարելու դեպքի հանգամանքները։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել տուժած անչափահասի քրոջ ամուսնուն։

Նախնական քննությամբ ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Լոռու մարզում 2001 թ. ծնված աղջիկը սեռական ոտնձգության է ենթարկվել իր քրոջ ամուսնու կողմից։

Մասնավորապես՝ 2015թ. գարնանից մինչև 2016թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում տղամարդը, օգտվելով աղջկա հետ բնակարանում միայնակ գտնվելու հանգամանքից, նրա կամքին հակառակ, հարազատներին սպանելու սպառնալիքով, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ՝ բռնաբարել:

2016 թվականի սեպտեմբերին անչափահասը կատարվածի մասին պատմել է հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին և մորը, ապա՝ դիմել իրավապահ մարմիններին։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 141-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք