Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Մանվել Գրիգորյանի՝ ինքն ԱԺ-ում այնպիսի պատմական քայլ է արել, որ «Տիգրան Մեծից հետո հլը չէր եղել» (Տեսանյութ)

Մայիս 08,2017 10:58

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը՝ գեներալ Մանվելը նոր ձեւավորված ԱԺ պատգամավոր է: Այսօր նա Եռաբլուրում էր եւ Aravot.am-ը հետաքրքրվեց նրանից՝ Դուք 5 տարի պատգամավոր եք եղել, ի՞նչ եք արել այդ 5 տարիներին, որ հիմա էլի օրենսդրական դաշտում ձեր տեղը տեսնում եք: Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Դու լավ լրագրող չես, քեզ ասեմ քու կլասի մասին, եթե դու չես իմանում ես ինչ եմ արել: Ապրիլյան պատերազմում 55 օր գնացել մնացել եմ Ղարաբաղ»:

Մենք ճշտեցինք՝ ձեր հայրենասիրական քայլերի մասին չենք հարցնում, այլ՝ օրենսդրական գործունեության մասին՝ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Կամավորականների մասին օրենքը, որ վերցես կարդաս, դրա զորությունը տենաս, կարող ա մարդիկ 50 տարի գնան, դրա մի տոկոսը չկարենան անեն: Էսօր հայոց պատմության մեջ առաջին անգամ հայ մարդը՝ որպես կամավորական, օրենսդրորեն ճանաչվավ: Տիգրան Մեծից հետո հլը չէր եղել: Սաղ վախտ հայ ազգը հելել կանգնել ինքնուրույն ամեն պատերազմի աջակցել էր, կամավորականություն չէր ճանաչվել: Պետականորեն, օրենսդրորեն ճանաչվել է»:

Մեր դիտարկմանը, որ այդ օրենքը կարող էիք առաջարկել եւ կարող էր ընդունվել, եթե դուք պատգամավոր չլինեիք, որպես պատգամավոր դուք ելույթներով, հայտարարություններով ակտիվ չեք եղել՝ Մանվել Գրիգորյանը արձագանքեց. «Անող էին, թող անեին, էլի: 90 հոգանոց երկրապահական խմբակցություն էլ է եղել, սաղ վախտ էլ եղել ա, դե թող անեին»:

Նա վստահեցրեց, որ առաջիկայում էլ լիքը անելիքներ ունի ԱԺ-ում ու նման նախաձեռնություններ շատ ունի. «Ազգային ժողովն էլ ահագին խնդիրներ ունի, որ պիտի ինքը լուծի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031