Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսիմ Վենգերովը Կոմիտաս կհնչեցնի

Մայիս 13,2017 21:35

Ժնեւի «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային կազմակերպությունը, որը բավականին մեծ ճանաչում է ձեռք բերել Շվեյցարիայում վերջին տարիների ընթացքում, ակտիվորեն շարունակում է իր գործունեությունը: Այսօր «Ավետիսը» Ժնեւի դասական երաժշտության լավագույն կազմակերպիչների շարքում է:

Ժնեւյան փառահեղ Victoria Hall սրահում կայացած վերջին «Վիվա Կալաս» եւ «Վիվա օպերա» համերգներին, որտեղ, «Ավետիսը» շվեյցարացի հանդիսատեսին ներկայացրեց հայ հանրահայտ երաժիշտներ Բարսեղ Թումանյանին, Հովհաննես Այվազյանին,Վարդուհի Խաչատրյանին, Վահագ Պապյանին, Հարություն Արզումանյանին, հաջորդեց աշխարհահռչակ դաշնակահար Խատյա Բունիաթիշվիլիի ցնցող մենահամերգը: Դահլիճում հնչեցին Առնո Բաբաջանյանի եւ Կոմիտաս Վարդապետի դաշնամուրային ստեղծագործությունները:

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց շվեյցարաբնակ օպերային երգչուհի, մեցցո սոպրանո, «Ավետիսի» հիմնադիր Վարդուհի Խաչատրյանը, մայիսի 18-ին Victoria Hall-ը կհյուրընկալի հանրահայտ ջութակահար Մաքսիմ Վենգերովին, որն իր ծրագրում եւս կընդգրկի Կոմիտասի ստեղծագործություններից, այս անգամ արդեն 1727թ Stradivarius գործիքի հնչողությամբ:

Հավելենք, որ «Ավետիսի» շնորհիվ Կոմիտասն արդեն բավականին մեծ ճանաչում ունի շվեյցարացի ունկնդրի մոտ: «Ավետիսի» կազմակերպած համերգների շրջանակներում Կոմիտասը ներկայացվել է բազմիցս ՀՀ վաստակավոր արտիստ դաշնակահար Հայկ Մելիքյանի, օպերային երգչուհիներ Ջուլիետ Գալստյանի, Վարդուհի Խաչատրյանի եւ այլ կատարողների կողմից: «Ավետիսի» հաջորդ միջոցառումը Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանների համերգն է, որտեղ եւս կներկայացվեն Կոմիտասի ու 6 այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031