Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորության սյանը. կա տուժած

Մայիս 20,2017 13:50

Մայիսի 20-ին, ժամը 00:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գոգոլի փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 14/26 հասցեի մոտ «Toyota Vitz» մակնիշի 34 RQ 208 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորության սյանը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցները վարորդին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031