Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Կողմ կքվեարկենք ՀՀԿ-ի միայն մեկ թեկնածուի օգտին» (Տեսանյութ)

Մայիս 20,2017 15:16

ԱԺ-ում այսօր հանձնաժողովների նախագահների քվեարկություն է լինելու: Ելույթում «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք «կողմ» քվեարկելու ենք «Ծառուկյան» դաշինքի թեկնածուների օգտին: Թեեւ երեկ նրանք կողմ քվեարկեցին ՀՀԿ-ի՝ ԱԺ-ում 9 հանձնաժողով ունենալու տարբերակին, մինչդեռ մենք առաջարկում էինք 10 հանձնաժողով ունենալ»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, Փաշինյանի խոսքով. «Դեմ ենք քվեարկելու ՀՀԿ թեկնածուներին, բայց այստեղ չենք եկել ինքնանպատակ կողմ եւ դեմ քվեարկելու համար: Կողմ կքվեարկենք միայն ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի թեկնածու Գագիկ Մինասյանին՝ հաշվի առնելով նրա անձը եւ կերպարը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031