Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանից հարցրեք՝ ում ինչ խոստում է տվել էն գլխից, որ այս ճանապարհով ենք գնում».

Մայիս 22,2017 17:28

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի համոզմամբ, խաղաղությունը պետք է պարտադրվի Ադրբեջանին ռազմական գործողություններով:

«Դա դժվար գործ է, բայց եթե երկրի ու ժողովրդի գոյության հարցն է, ինչ անես»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց քաղաքագետը:

Նա նկատեց, որ հայ ժողովուրդը մերժեց առաջին նախագահի խաղաղության ծրագիրը, որի թիմը, ըստ պարոն Շիրինյանի աղանդ է հշեցնում. «Լեւոն Տեր-Պետրոսյանից հարցրեք՝ ում ինչ խոստում է տվել էն գլխից, որ այս ճանապարհով ենք գնում… Եթե Ռուսաստանը շահագրգիռ է Ադրբեջանին իր գիրկը տանել Հայաստանի հաշվին, ապա դա չի կարող լինել: Ինչ մնում է Եվրոպային եւ ԱՄՆ-ին , ապա նրանք ոչ միայն շահագրգռված չեն, այլ ոչ-ի տեսակետ կունենան, որ Ռուսաստանի դերը ավելի չբարձրանա այս տարածաշրջանում»:

Քաղաքագետի խոսքով, ապրիլյան պատերազմով էլ Ադրբեջանը հաջողություն չգրանցեց, ստրատեգիական իմաստով ոչ մի հարց չի լուծել, իսկ  հիմա հյուծման պատերազմի է անցել. «Սա շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև հայկական կողմը Ադրբեջանին չպարտադրի հարյուր տոկոսանոց խաղաղություն, ինչի համար համախոհներ է պետք, պետք է Իրանի հետ երկխոսության գնալ, գուցե ինչ- որ գործակցություններ կան, բայց դա բավարար չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031