Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. Մեր կուսակցականներից որեւէ մեկին չեմ կասկածում «Ժողովուրդ»

Մայիս 24,2017 11:19

Ազգային ժողովի առանցքային պաշտոնների ընտրություններից հետո սկսեցին լուրեր շրջանառվել, թե Հայաստանի հանրապետական կուսակցության ներսում եւս եղել են մարդիկ, ովքեր դեմ են քվեարկել իրենց կուսակցության թեկնածուներին։ Արդյո՞ք այդ հանգամանքը մտահոգությունների եւ ներկուսակցական քննարկումների առիթ չի դարձել. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ։

– Պարոն Շարմազանով, քաղաքական գործիչներից շատերի կարծիքով 6-րդ գումարման ԱԺ-ն դադարում է քաղաքական մարմին լինել։ Ինչպե՞ս կպատասխանեք նման պնդմանը։

– Ծանոթ եմ մեր գործընկերների նման գնահատականներին եւ բնականաբար համամիտ չեմ։ Ազգային ժողովը չի կարող դադարել քաղաքական մարմին լինելուց, որովհետեւ Ազգային ժողովը ձեւավորվել է քաղաքական ընտրությունների արդյունքում, կուսակցական համամասնական ընտրությունների արդյունքում, եւ այսօր ԱԺ-ն ձեւավորել են այն ուժերը, ում որ ժողովուրդը ձայն է տվել։ Հիմա մեկի դուրը կգա, մյուսի դուրը չի գա, դա ճաշակի հարց է։ Մենք ունենք այն, ինչ որ ունենք։ Կա չորս քաղաքական խմբակցություն՝ երկուսը կոալիցիոն, երկուսն ընդդիմադիր, կարծում եմ, որ այս Ազգային ժողովը դեռեւս կապացուցի, որ ինքը ե՛ւ քաղաքական մարմին է, ե՛ւ արժանիորեն կարող է լուծել այն խնդիրները, որոնք Սահմանադրությամբ եւ ԱԺ կանոնակարգ օրենքով դրված են իր վրա։ Բնականաբար ես գտնում եմ, որ կոռեկտ չէ համեմատել այս եւ նախորդ խորհրդարանները, ամեն մեկն իր առավելությունները եւ թերություններն ունի։

– ԱԺ փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ընտրության արդյունքները մտածելու առիթ չե՞ն տվել ՀՀԿ-ին։ Որոշ դեպքերում ակնհայտ դարձավ, որ անգամ ՀՀԿ-ականներն են եղել դեմ քվեարկողների մեջ։

– Ոչ մի մտածելու առիթ էլ չեն տվել։ Ես նախ շնորհակալ եմ բոլոր խմբակցություններին, որովհետեւ ՀՀԿ խմբակցությունը 58 հոգի է, իսկ ես, օրինակ, 84 ձայն եմ ստացել, սա վստահություն է ներշնչում, որ մենք կարողացել ենք միասին աշխատել։

– Օրինակ՝ Արմեն Աշոտյանին կողմ քվեարկեցին 56 հոգի։

– Ես կարծում եմ, որ Արմեն Աշոտյանին հանրապետականները բոլորն էլ ձայն են տվել:

Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031