Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական սպորտի աստղերը հանդիպեցին վիրավոր զինվորներին

Մայիս 28,2017 22:48

Հայաստանի Առաջին Հանրապետության օրը հայկական սպորտի աստղեր, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Նազիկ Ավդալյանը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում հանդիպեցին ծառայության ժամանակ վիրավորում ստացած հերոս զինվորներին, զրուցեցին, պատասխանեցին նրանց հարցերին։

Նրանք կարեւորեցին նման հանդիպումները եւ վերականգնողական փուլում գտնվող զինվորներին շուտափույթ ապաքինում մաղթեցին:

«Նրանց շնորհիվ է, որ մենք այսօր կանգնած ենք մեր հողի վրա։ Նրանք մեր հերոսներն են, պետք է հպարտանանք նրանցով»,- ասաց Արթուր Ալեքսանյանը։

Իսկ Նազիկ Ավդալյանն ասաց, որ աղոթքներում հիշում է նրանց։

Հանդիպմանը ներկա ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը նշեց. «Մենք անելու ենք հնարավոր ամեն բան, որպեսզի զինվորները հնարավորինս շուտ առողջանան եւ ակտիվ կյանք վերադառնան։ Դրա համար շատ ծրագրեր կան։ Օրինակ, տղաներին վերականգնել տարբեր մարզաձեւերի միջոցով», իսկ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն էլ ասաց, որ նմանատիպ միջոցառումներ անցկացվում են գրեթե ամեն օր. «Խորհրդանշական է, որ այս տղաների ներկայությամբ ենք մեկս մյուսին շնորհավորում մայիսի 28-ի առթիվ, որ մեր չեմպիոնների հետ հադիպումը հենց այս հիվանդանոցի բակում է, քանի որ այստեղ ստեղծվում է զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն»,- ասաց բժշկական հաստատության ռեկտորը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ armnoc.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031