Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին վերսկսել բանակցությունները

Հունիս 22,2017 20:07

ՄԱԿ-ը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունները հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր  քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքի տարածած հաղորդագրության մեջ:

«Մենք կիսում ենք համանախագահների մտահոգությունները հրադադարի ռեժիմի վերջին խախտումների վերաբերյալ, որոնք հանգեցրել են շփման գծում ցավալի կորուստների: Մենք միանում ենք նրանց ուղերձին՝ զերծ մնալ հետագա սրացումից և քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Մենք նաև միանում ենք համանախագահներին՝ կոչ անելով կողմերին վերսկսել էական բանակցությունները՝ հիմնված բարեխղճության և քաղաքական կամքի վրա: ՄԱԿ-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել այդ ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930