Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը մեր Հայրենիքն է, մեր տունն է, ես այստեղ ինձ օտար չեմ զգում». Հովհաննես Խթումյան

Հունիս 28,2017 17:29

Հունիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց քաթարաբնակ սիրիահայ գործարար Հովհաննես Խթումյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց սփյուռքահայ գործարարի Հայրենիքին օգտակար լինելու պատրաստակամությունը, լավատեսությունն ու ազգասիրությունը, ողջունեց գործարարի՝ ապագային միտված ծրագրերը:

Հովհաննես Խթումյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց իր ներդրումային ծրագրերը՝ մասնավորապես Հայաստանում արևի էներգիայի արտադրության նախագծերը, որոնք հնարավորություն կտան խթանել տնտեսության զարգացումը, նոր աշխատատեղեր բացել: Պարոն Հովհաննեսը պատմեց նաև իր բարեգործական ծրագրերի մասին, նշեց, որ պատրաստվում է աջակցություն ցուցաբերել մարզերի անապահով ընտանիքներին: «Իհարկե դժվարություններ էլ կան, բայց մեր Հայրենիքն է, մեր տունն է, ես այստեղ ինձ օտար չեմ զգում », – հավելեց պարոն Խթումյանը:

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930