Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԻՆ տվյալներով, մայրաքաղաքի կանաչապատ տարածքներում առկա է հրդեհավտանգ իրավիճակ

Հունիս 30,2017 13:29

Հարգելի համաքաղաքացիներ,

ներկայում, ՀՀ ԱԻՆ տվյալներով, մայրաքաղաքի կանաչապատ տարածքներում առկա է հրդեհավտանգ իրավիճակ: Սույնը հաշվի առնելով՝ խստիվ արգելվում է չոր խոտն այրելը: Տեղեկացնում ենք, որ, հունիս ամսվա համար անսովոր բարձր ջերմաստիճանով պայմանավորված, ավելացել են Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներին մատակարարվող ոռոգման ջրի ծավալներն ու ջրելու հաճախականությունը: Շենգավիթ, Ավան, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանների առանձին հատվածներում ոռոգումն իրականացվում է նաև խորքային հորերից մղվող ջրով:

Միաժամանակ մայրաքաղաքում առկա սիզամարգային և խոտածածկ տարածքներում շարունակվում են խոտհնձի աշխատանքները, որոնք արագացնելու անհրաժեշտության մասին պատշաճ իրազեկվել են համապատասխան տարածքների սեփականատերերը, ինչպես նաև այգիների և պուրակների վարձակալները:

Հարկ է նշել, որ Երևանում հրդեհավտանգ տարածքներ են համարվում հատկապես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի, Եռաբլուրի, «Փարոս»-ի, Հրազդանի կիրճի, Հաղթանակի և Օղակաձև զբոսայգիների անտառագոտիները:

Մեր համաքաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930