Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ղուլյան. Բակո Սահակյանի ընտրությունը իրավական առումով խոցելի չէ

Հուլիս 19,2017 15:45

«Կարծում եմ՝ ամեն ինչ հաջող անցավ, եւ Ազգային ժողովի հատուկ նիստը ամբողջ ընթացակարգով, ինչպես նախատեսված է կանոնակարգով, մենք հասցրեցինք անել»,- Արցախի Ազգային ժողովում նախագահի ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Արցախի ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը:

Նա նշեց, որ որեւէ տարբերակում չպետք է լինի, թե թեկնածուն պարտվել է, թե հաղթել. «Կարծում եմ, որ հաղթել ենք բոլորս, որովհետեւ մեզ հաջողվել է միասնաբար անցկացնել քաղաքական մի կարեւոր գործընթաց, որի արդյունքում մենք ընտրեցինք Արցախի Հանրապետության նախագահ: Եվ 2017 թվականի սեպտեմբերին խորհրդարանի կողմից ընտրված նախագահը կանցնի իր լիազորություններին»:

Աշոտ Ղուլյանը ասաց, որ իրավական առումով որեւէ խոցելի տեղ չկա. «Եթե այդպիսի բաց լիներ, ապա առաջին հերթին խորհրդարանում ներկա պատասխանատվություն կրող քաղաքական ուժերը եւ գուցե առաջին հերթին հենց գործող նախագահը չէր տա իր համաձայնությունը, որպեսզի քաղաքական ուժերը առաջադրեին նրա թեկնածությունը: Իհարկե՛, մենք որոշակի բան ունենք՝ ֆորմալ առումով նույն մարդն է, նույն գործընթացն է, բայց ես կարծում եմ, որ պետք է Սահմանադրությունը ճիշտ կարդալ, ճիշտ ընկալել: Մենք գործ ունենք երկու ժամանակահատվածում համաժողովրդական ընտրություններով ընտրված նախագահի հետ, որը սեպտեմբերին ավարտում է իր լիազորությունների ժամկետը: Երբ սեպտեմբերից ոչ թե համաժողովրդական, այլ խորհրդարանի կողմից ընտրված նախագահը արդեն կանցնի իր լիազորությունների կատարմանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31