Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՆ-ն լռում է 2 մահամերձ զինծառայողի մասին. «Ռազմինֆո»

Հուլիս 20,2017 18:40

Հուլիսի 17-ին  մահացու վիրավորում ստացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Նահիդ Սոլթանովի (Nahid Soltanov) եղբայրը՝ Էլչին Սոլթանովը հայտնել է, որ Նահիդը, ինչպես նաև նրա ծառայակիցը մահամերձ վիճակում հոսպիտալում են, բժիշկներն ասում են, որ ապրելու հույս չկա: Վիրավոր զինծառայողի եղբայրը այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում:

Էլչին Սոլթանովը նշել է, որ իր եղբայրը և նրա ծառայակիցը Բաքվի կենտրոնական ռազմական հոսպիտալում են: Նահիդ Սոլթանովը գլխի շրջանում է վնասվածք ստացել, իսկ նրա ծառայակիցը՝ կրծքի: Երկուսն էլ կոմայի մեջ են՝ վերակենդանացման բաժանմունքում:

Սոլթանովը նշել է, որ իր եղբայրը մինչև վիրավորվելը 13 ամիս ծառայել է Աղդամի զորամասերից մեկում: Իրենց հուլիսի 14-ի երեկոյան հայտնել են, որ Նահիդը վիրավորվել է:

Զինծառայողներին նախ տեղափոխել են Սարիջալիի հոսպիտալ, երկու անգամ վիրահատել, ապա փոխադրել կենտրոնական հոսպիտալ:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Հիշեցնենք, որ մինչ այդ «Ոսկանապատ» կայքը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի սպան գնդակահարել է իր իսկ բռնաբարած ազգությամբ թալիշ զինվորին եւ նրա մտերիմ ընկերոջը: Չի բացառվում, որ նրանցից մեկը Նահիդն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31